o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԲԵՄՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՆ ԱՆԳԱՄ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ Է»

18.09.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԲԵՄՆ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՆ ԱՆԳԱՄ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ Է»

Քաղաքային իշխանությունների` հանձինս Հայկ Մարությանի ձախողման թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին «Իրավունք TV»-ի եթերում, անդրադառնալով Երեւան քաղաքի ներկա իրավիճակին եւ հնարավոր հեռանկարներին, ասաց մայրաքաղաքի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ.

Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը

 

«Եկել են թալանելու մեր բյուջեն»

-Այս նորելուկները, այս թրաշամանուկները, որ եկել եւ ստանձնել են մեր երկրի  իշխանությունը, խայտառակություն են: Երբեմն մտածում եմ, որ այս թրաշամանուկների դեմ պայքարելն էլ անգամ անպատվաբեր է, բայց մենք պարտավորվածություն ունեք մեր երեխաների, մեր սերունդների առջեւ՝ հնարավորինս արագ նմաններին հեռացնելԱյսօրվա մեր քաղաքային իշխանությունները չունեն խնդիրները կարգավորելու քաղաքական կամք: Միգուցե պարոն պարտադրված քաղաքապետը, որպես անձ, որպես Կարգին Հայկո, սկզբում ցանկություն ունեցել է ինչ-որ բան անելու ¥որովհետեւ չեմ ուզում կարգին Հայկոյի կերպարն իմ մեջ լրիվ սպանել¤: Այո, հնարավոր է, որ Կարգին Հայկոն ցանկություն ունեցել է ինչ-որ փոփոխություններ անելու համար, որպեսզի ամենաձախողված եւ ամենաչկայացած քաղաքապետի կոչումով չհեռանա: Իսկ այն, որ նա շուտով կհեռանա, դա իրոք այդպես է, որովհետեւ ոչ մի երեւանցի չի պատրաստվում ապրել այս ձախողված քաղաքային իշխանության պարագայում: Այս իշխանությունը զրկված է ամեն ինչից, չունեն ո՛չ ցանկություն, ո՛չ փորձ, ո՛չ էլ, առավել եւս, պրոֆեսիոնալ թիմ: Իսկ համայն հայության մայրաքաղաքի կառավարումը շատ կարեւոր է: Մեր մայրաքաղաքը շատ հզոր բյուջե ունի, իրական չեն այն խոսակցությունները, պնդումները, որ ունենք կողոպտված բյուջե: Ես հիանալի տիրապետում եմ Երեւանի քաղաքապետարանի ներքին խոհանոցին, երկու տարուց ավել եղել եմ ավագանու անդամ: Եվ, ի տարբերություն այս ձախողված ավագանիների, նիստերի ժամանակ աստիճաններին եւ զուգարաններում սելֆիներ չէինք անում, այլ լիակատար աշխատել ենք: Յուրաքանչյուր կանոնադրություն, օրենք, իրավական ակտ անգիր ենք արել, եւ, ըստ տրամաբանության՝ աշխատել ենք ի բարօրություն մեր համաքաղաքացիների: Իսկ սրանք ուղղակի ձախողել են քաղաքի ղեկավարումը: Նրանք ընդամենը եկել են թալանելու մեր բյուջեն, եկել-չեն եկել իրենք իրենց պարգեւավճարներ են տալիս... Եթե արժանապատվության մասին են խոսում, այդ պարգեւավճարները պետք է հետ վերադարձնեն քաղաքային բյուջե:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

 

«Էս մարդը ամեն ինչ արեց, որպեսզի մենք հասկանայինք, որ նախորդ իշխանությունն ուներ արժանապատվություն»

Տիկին Աղեկյան, Դուք աշխատել եք նաեւ նախկին իշխանությունների օրոք եւ եղել եք ընդդիմադիր: Հետաքրքիր է, եթե համեմատեք Տարոն Մարգարյանին եւ Հայկ Մարությանին...

- Չկան համեմատության եզրեր: Մենք պայքարել ենք Տարոն Մարգարյանի օրոք, ամեն ինչ անում էինք, որպեսզի Տարոն Մարգարյանի կյանքը վերածվի դժոխքի, եւ դա իրոք այդպես էր: Կարգին Հայկոն կարծես պատվիրակված էր Տարոն Մարգարյանի կողմից, որպեսզի գար մեզ ապացուցելու, որ Տարոն Մարգարյանը, այո, քաղաքական գործիչ էր եւ քաղաքապետ: Էս մարդը ամեն ինչ արեց, որպեսզի մենք հասկանայինք, որ նախորդ իշխանությունն ուներ արժանապատվություն: Հիմա ես նոր եմ հասկանում, որ այո, պատիվ ունեինք լինել իրականում ընդդիմադիր գործիչներ այդ համակարգի դեմ:

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ ՈՐՈՇԵԼ Է ԲՈԼՇԵՎԻ՞Կ ԴԱՌՆԱԼ

 

Այս նորելուկ թրաշամանուկները չունեն ազգայինի զգացողություն:

- «Սանիթեքի» աշխատանքներից դժգոհ՝ քաղաքային իշխանությունները ստեղծեցին նոր «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, բայց իրավիճակը մայրաքաղաքում, ըստ էության, չի փոխվում, ինչո՞ւ:

- Որովհետեւ քաղաքական կամք չունեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ինչ-որ մեկի պատվերն է կատարում: Որովհետեւ ես, լինելով ՀՀ քաղաքացի, չեմ զգացել իմ կյանքում որեւէ դրական փոփոխություն: Ինչ եկել-չեն եկել, սեւ ու սպիտակ են մտցրել, որպեսզի մարդկանց շփոթեցնեն իրական խնդիրներից:

Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

-Լավ, ըստ Ձեզ, ինչո՞ւ «Սանիթեքը» ձախողեց աղբահանությունը:

- Տեսեք, Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր, որ աղբահանության ոլորտում պետք է մենաշնորհը վերանա, իսկ մենաշնորհ ուեցող ընկերությունը, ըստ էության, «Սանիթեքն» էրԵվըստ էության, այլեւս չունենալով երաշխիքներ, որ ընկերությանն այստեղ չեն նեղացնի, նոր ներդրումներ չարեց եւ ձախողեց աղբահանությունը` մեզ թողնելով գարշահոտության մեջ: Ապա քաղաքապետարանը, առանց իրավական հիմքի, առանց պայմանագիրը լուծարելու, զրկեց «Սանիթեքին» աշխատելու հնարավորությունից: Իսկ մեր բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրեցին եւ ստեղծեցին այս նոր հիմնարկը, որտեղ աշխատողները բացառապես հնդիկներ են: Բայց էլի քաղաքական կամք չունենալու պատճառով կրկին ձախողվում են:

«Առավոտ».Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ Փաշինյանի և Մարությանի ակնարկին

- Պաշտոնապես ասում են, որ աղբահանության վրա աշխատող 200 աշխատողներից միայն 40-նն է օտարերկրացի:

Իրականում այնտեղ շատ քիչ թիվ են կազմում մեր հայրենակիցները. ես մոնիտորինգ եմ անում: Եվ ամեն անգամ, հենց տեսնում եմ այդ մեքենաները, մոտենում եմ եւ ֆոտո ու վիդիո անում, որպեսզի ապացուցեմ, որ իրենք հնդիկների մուտքը ՀՀ հեշտացրել են: Սա ի՞նչ է նշանակում, ոչնչացնում են մեր դեմոգրաֆիկ պատկերը: Մեր հայ աղջիկները մտնում են ամուսնական կապերի մեջ հնդիկների հետ, եւ հետո չգիտես ծնված երեխան հայահնդի՞կ է լինելու, թե՝ հնդկահայ: Մի քանի տարի անց Երեւանի քաղաքային իշխանության ղեկավարությունը հնարավոր է, որ արդեն հնդիկներ լինեն, ովքեր գուցե նաեւ վարչապետի պաշտոնին էլ հավակնենԵս ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այսօրվա քաղաքային խնդիրների թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է, որովհետեւ ինքը, մեղմ ասած, պարտադրեց, որպեսզի ժողովուրդը պարոն Հայկ Մարությանին տա իր վստահության քվեն:

Մարությանը հնարավոր բոլոր միջոցներով խանգարել «Սանիթեք»-ին. Նախկին թաղապետը՝ Հայկ Մարությանին

 

«ԻՆՁ ԶՐԿԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Թվում էր, որ Մարությանը ի վիճակի կլինի խնդիրները լուծելու, քանի որ ինքն էլ ժամանակին պայքարում էր հոսանքի, տրանսպորտի թանկացման դեմ:

- Այո, ես էլ դա եմ ասում. գուցե ժամանակին նա ուներ ցանկություն: Բայց պարզվեց, որ  Մարությանը ընտրություններին հանդես էր գալիս` որպես քաղաքապետի թեկնածուի դերակատար: Լավ կատարեց իր դերը, լավ կարդաց տեքստը, գուցե չհասկանալով, թե ինչ է ասում:

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԱՏ ԽԱՌՆԱ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ)

- Տեղյակ ենք, որ Հայկ Մարությանը Ձեզ դատի է տվել, կմանրամասնե՞ք:

- Հայկ Մարությանն ինձ ասում է, որ ես իր արժանապատվությունը վիրավորել եմ, ասելով` պարոն պարտադրված քաղաքապետ Դուք ձախողել եք Երեւանում քաղաքային իշխանությունը: Որ ասել եմ՝ դուք անմեղսունակ եք եւ անգործունյա: Պահանջել է երկու միլիոն դրամ փոխհատուցում, արդեն իսկ արգելափակված են դրամական միջոցներս, նկատի չունենալով անգամ, որ խնամքիս ունեմ երկու անչափահաս երեխա եւ հաշմանդամ մայր: Այսինքն, զրկել է ինձ ապրելու հնարավորությունից: Այնպես որ՝ պարո՛ն Մարության, իմ միակ արժեքավոր գույքը երեխաներիս զգեստներն են եւ իմ ներքնազգեստները եւ հագուստը, որը դուք, հուսով եմ, կկրեք Ձեր հաջորդ սկետչերի ժամանակ:

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ «ՓԱՌԱՎՈՐԱՊԵՍ» ՁԱԽՈՂԵԼ Է ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

ԶրույցըԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА