o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Lուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

19.09.2019 01:08 ՄՇԱԿՈՒՅԹ
Lուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով: 
Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը: Գագիկ Գասպարյանի աշխատանքների ցուցադրությունը կներկայացնի 80-ական թվականների կոլորիտային լուսանկարչական շարքեր, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են: Կներկայացվի նաև թվային 9 լուսանկարչական աշխատանք:

Հայկական քյուֆթան ներկայացվեց հոգևոր մայրաքաղաքի ծննդյան 2704 ամյակին նվիրված միջոցառումներին

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը:

Մուտքն ազատ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА