o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է Վլադիմիր Վարդանյանն արշավ սկսել իր նախկին գործընկերների դեմ. «Փաստ»

19.09.2019 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու է Վլադիմիր Վարդանյանն արշավ սկսել իր նախկին գործընկերների դեմ. «Փաստ»

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հավակնորդների ցանկում է եւ Վլադիմիր Վարդանյանը, հասկանալով իր սա նախարար դառնալու իր միակ շանսն է, արշավ է սկսել իր նախկին գործընկերների դեմ:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

Թերթը գրել է, որ Վարդանյանը 2003 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում եւ հաճախակի ուղեկցել է Գագիկ Հարությունյանին արտասահմանյան այցերի ժամանակ: 2018թ.-ի ապրիլից մինչեւ պատգամավոր դառնալը, Հրայր Թովմասյանի օրոք,  Վլադիմիր Վարդանյանը եղել է  ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

«ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանը կոնֆլիկտներ է ունեցել բոլոր դատավորների ու աշխատակազմի հետ, նույնիսկ իր համար տհաճ որոշ միջադեպեր են եղել Կիմ Բալայանի եւ Ֆելիքս Թոխյանի հետ:  Ի վերջո, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, Վլադիմիր Վարդանյանը դարձավ պատգամավոր՝ հանգրվանելով «Իմ քայլ» խմբակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА