o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն Լեւոն Կարապետյանին ազատ է արձակել․ «Ժողովուրդ»

19.09.2019 10:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԱԾ-ն Լեւոն Կարապետյանին ազատ է արձակել․ «Ժողովուրդ»

«ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լեւոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ:

Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին եւ 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով` 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:

Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է յուրայիններով. «Ժողովուրդ»

Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր: Օրերս գրել էինք, որ այս հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել էր դատարան:

Գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА