o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանի սանիկի գործողությունների մասին իրավապահները տեղեկացել էին ամիսներ առաջ

19.09.2019 20:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրայր Թովմասյանի սանիկի գործողությունների մասին իրավապահները տեղեկացել էին ամիսներ առաջ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր ԱԺ աշխատակազմի անդամներից մեկի ձերբակալման մասին հայտարարությանը:

«ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։ Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում որոշման նախագիծ է շրջանառվում Հ․Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ, ցանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները և զանազան օրինախախտումները քաղաքական շարժառիթներով մեկնաբանելու փորձերը․

ԱԺ աշխատակազմում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ։

Հիշեցնեմ՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2016թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից 32.000 – 40.000 դրամով և 12,3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալները», որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են պղինձ-ցինկի համաձուլվածքից և գնահատվում են 3.700 – 4.200 դրամ։  

Հավելեմ նաև, որ քննչական մարմինները գործողություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են տեխնիկական բնութագրին համապատասխանում 935 հուշանվեր – հարթաքանդակները՝ ձեռք բերված 2015-2017թթ․, 15.000 – 72.000 դրամով, 24,3 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ»,- գրել է նա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА