o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

20.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

Այսօր թրաշամանուկների վարչախմբին սպասվում են միանգամից մի քանի տհաճ իրադարձություններ: Մի կողմից` Ամուլսարի հարցով հայտարարված է, այսպես կոչված «բնապահպանական մոբիլիզացիա», մյուս կողմից` անպայմանորեն բողոքի բավականին լարված ակցիա կանցկացնեն Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, քանզի դատարանը պետք է հրապարակի վճիռը` գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՐՁԱՆՔ ԴԱՌՆԱԼ

Ի դեպ, դեռ երեկ արդեն կառավարության շենքի մոտ լարվածության գրադուսը բավականին բարձրացել էր: Այդտեղ էին ժամանել զոհված զինծառայողների մայրերը` հայտնի հասարակական գործիչ, զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Իր մականվանը համապատասխան` «մառոզ» անելու դրդապատճառներ տիկին Խաչատրյանն ուներ` նախ զոհված զինծառայողների հարազատները վրդովված են, որ մարտիմեկյան զանգվածային անկարգությունների զոհված մասնակիցների հարազատներին 30-ական մլն դրամ է հատկացվել, իսկ իրենց խնդիրների մասին կառավարությունը մոռացել է: Գումարած դրան, տիկին Խաչատրյանը նաեւ լեւոնա-նիկոլական խավարամիտ ֆանատների կոնտինգենտից սպառնալից զանգեր է ստացել, եւ այդ պատճառով որոշել էր գալ կառավարության դուռը եւ ընդհուպ հացադուլի նստել: Ինքը` Նիկոլը, իջնելով սեւազգեստ կանանց մոտ, կարողացավ էլ ավելի սրել իրավիճակը, քանզի պարզվում է, որ «կան առաջնահերթություններ»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Այսինքն` պետության քանդողների իրավահաջորդներին հսկայական գումարներ տրամադրելը ավելի առաջնահերթ է, քան հայրենիքի զոհված պաշտպանների ընտանիքների խնդիրը: Գումարած դրան` ե՛ւ սեւազգեստ մայրերի, ե՛ւ հանրության վրդովմունքը հարուցեց այն, որ «ժողվարչապետը» ցինիկաբար առաջարկեց այդ կանանց, որ գեներալ Մանվելի ոսկիներն ու թրերը ծախեն ու դրանով հոգան իրենց հոգսերը: Դե իսկ այն, որ Օրբելի փողոցի` պետական միջոցներով հայտնի ֆեյքաբուծարանում բուծած կեղծ օգտատերերը համացանցում սկսեցին ծաղրել, հայհոյել եւ անպատվել զոհվածների մայրերին, առաջացրել է  հատկապես հայրենիքի պաշտպանության հետ առնչված մարդկանց այնպիսի զայրույթ, որ այդ մարդիկ հիմա, պատկերավոր ասած, վառոդի տակառի պես են: Ինչ վերաբերում է բնապահպաններին, ապա միայն ցույցերով ու երթերով օրը չի սահմանափակվելու: Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում եւ` ֆլեշ-մոբեր, կարճատեւ գործադուլներ ու դասադուլներ, մայրաքաղաքի տարբեր վայրերում պատշգամբներից եւ լուսամուտներից բնապահպանական պաստառներ կախելը եւ այլն: Եվ փորձագետների գնահատմամբ, բավականին արագ Ամուլսարի պաշտպանության ուղղված շարժումը կարող է այնպիսի ծավալներ ստանալ, որ համեմատելի կլինի հայտնի «էլեկտրիկ Երեւանի» հետ, կամ նույնիսկ կգերազանցի դրան: Դե, իսկ այնպիսի փոքրիկ ակցիաների մասին, ինչպիսիք են, ասենք, «Վետո» նախաձեռնության կողմից Սորոսի արձանի հանդիսավոր ծաղրական բացումը, չենք էլ խոսում: Ու այդ ամենն այն ֆոնի վրա, որ թավշյա խորհրդարանն էլ հավաքվում է արտահերտ նիստի, որպեսզի շտապ կարգով ավարտին հասցնի գույքահարկի բազմապատկման տխրահռչակ օրենքի ընդունումը:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

 

ՌԵՊՐԵՍԻՎ ԹԱՓԱՆԻՎԸ ԳՈՐԾԻ ԴՆԵԼՈՒ ՓՈՐՁԸ

Այն, որ ԼՀԿ-ն իրեն պահեց որպես կեղծ, գրպանային ընդդիմություն (ժողովրդական լեզվով ասած` ջեբի շուն), եւ իր իսկ ձեռքով մատուցեց ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնների քաղաքականացումը` մերժելով պոֆեսիոնալիզմի սկզբունքը, արդեն իսկ շատ վատ հոտ ունի: Պատահական չէ, որ շատ ու շատ ընդդիմադիր գործիչների պնդմամբ, հենց ԼՀԿ-ի արածն է համապատասխանում այն պնդմանը, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Ի դեպ, Վանեցյանի եւ Օսիպյանի հրաժարականներից հետո «Սասնա ծռերը»  վերջնագիր են ներկայացրել, որ պետք է արագացվի ԱԱԾ-ի եւ Ոստիկանության` համակարգերի հետ կապ չունեցող ղեկավարների նշանակումը «հակահեղափոխական ռեւանշի» փորձերին հակահարված հասցնելու նպատակով: «Սասնա ծռերը» նաեւ իրենց հայտարարությամբ զորակցել են Նիկոլի դիրքորոշմանը Ամուլսարի հարցում, թեեւ այդ` տեռորիստական կենսագրություն ունեցող կուսակցության բազում շարքային անդամներ նույնպես պատրաստվում են միանալ «բնապահպանական մոբիլիզացիային»: Իսկ ամենազազրելին այժմ դատական համակարգի ու հատկապես Սահմանադրական դատարանի նկատմամբ գործադրվող ճնշումներն են: Արդեն իսկ նախապատրաստվել եւ գլխադասային հանձնաժողով է ուղարկվել ՔՊCC-ի խմբակցության նախագիծը, որով ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ-ին` Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու պահանջով: Իսկ այդ «պահանջը» ավելի ներգործուն դարձնելու նպատակով շտապ ձերբակալեցին Հրայր Թովմասյանի սանիկին: Ընդհանրապես, 1918-1922թթ. հակառակորդի հարազատներին ու ազգականներին պատանդ վերցնելը «կարմիր սատանի ճտերի»` բոլշեւիկների, կամ Նժդեհի ասած` թրքոբոլշեւիկների, սովորական գործելակերպն էր: Հիմա էլ դա ընդօրինակել են թավշյա թրքոբոլշեւիկները, ինչը մեկ անգամ եւս փաստում է նրանց` չհայ լինելը: Հայը անգամ իր թշնամու հարազատների հանդեպ այդպես չի վարվում, եւ այդպես վարվել կարող է միայն գենետիկ մուտանտը, կամ հայի կենսաբանական թշնամու գեներ կրող անձնավորությունը: Իսկ ընտանիքների հարազատների նկատմամբ այլանդակ ճնշումները շատ լայնորեն կիրառվում էին եւ անցյալ տարվա գարնանը, երբ թավշիստները նոր-նոր էին հարթում իրենց ճանապարհը դեպի թավշյա հեղաշրջում: Ի դեպ, նույն մեթոդը` ձերբակալության միջոցով պատանդառությունը, այժմ կիրառվել է եւ ԲՀԿ-ի նկատմամբ` ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը, ով ոչ միայն ԲՀԿ առաջնորդի մտերիմն է, այլեւ պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է: Թե ինչով կպատասխանի Գագիկ Ծառուկյանը` պատանդառության լեզվով իր հետ խոսելու փորձերին, կերեւա առաջիկայում: Իսկ մենք պետք է փաստենք, որ եթե թավշյա թրքոբոլշեւիկներին հաջողվի հաստատել բռնապետություն, ապա մեր երկիրը շատ արագ կվերածվի «կապիկների մոլորակի»:

ԲԴԽ-ի անդեմ լինելը երեւաց վարչապետի կողմից դատական համակարգին «վնգստացող» բնորոշում տալու ժամանակ

ԲԱՅՑ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՏ ԵՆ

Այժմ ծավալվել են խոսակցություններ բազմաթիվ նորանոր հրաժարականների ու պաշտոնանկությունների մասին: Եվ բաժանարար գիծը, ինչպես կառավարությունում, այնպես էլ ԱԺ-ում, նույն Ամուլսարի հարցն է: Ի դեպ, դա կարող է ճաքերի բերել եւ Նիկոլի նոր տեռորիստական հենարանում` «Սասնա ծռերի» ներսում, ուր ղեկավարները պաշտպանում են Ամուլսարի բացումը, իսկ շարքերը դեմ են: Գումարած դրան` անգամ եթե ԱԱԾ-ի ու Ոստիկանության գլխին դրվեն բարոյական արգելակներից իսպառ զուրկ ղեկավարներ, ամենեւին էլ փաստ չէ, որ համակարգերում ռեպրեսիվ հրամանները կկատարվեն: Ի վերջո, այդ համակարգերում շատ-շատ են սեփական ուսադիրները հարգող սպաները, իսկ ոստիկանության զորքերում մարդիկ չեն էլ թաքցնում իրենց ատելությունը նույն Նիկոլի նկատմամբ: Նաեւ արտաքին ուղղությամբ են «ժողվարչապետի» գործերը բավականին վատ: Արդեն իսկ հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում նրա հետ առանձին հանդիպում ունենալ, իսկ ինչպես 5-րդ ալիքի եթերում տեղեկացրեց Արմեն Աշոտյանը` Նիկոլն ի պատասխան պատրաստվում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, ինչը Աշոտյանի բնորոշմամբ, կհանգեցնի «քաղաքական երկրաշարժի»: Բայց «վեկտոր» փոխելուց էլ օգուտ դժվար թե լինի` ԱՄՆ բարձրագույն իշխանությունների առավել քան սառը վերաբերմունքը Նիկոլի հանդեպ, կարծես թե, մազաչափ իսկ չի փոխվել, իսկ գումարած դրան` ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները բացեիբաց կոչ են անում տապալել այն մեծ ամերիկահայ հանրահավաքը, որ Նիկոլը պատրաստվում է անել Լոս Անջելեսում: Իսկ դա Նիկոլի համար շատ վատ նախանշան է, քանզի հրեական կառույցների ազդեցությունն ԱՄՆ-ում եւ սերտ կապերը Թրամփի հետ, քաղաքական դասական ճշմարտություն են: Ստացվում է, որ թավշիստների վիճակն անելանելի է: Բայց միաժամանակ նրանք հասկանում են, որ իշխանություն կորցնելուց հետո անհապաղ դատվելու են, այն էլ` ծանրագույն հոդվածներով: Իսկ անկյուն քշվածը միշտ էլ շատ վտանգավոր ու անկանխատեսելի է:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА