o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Պապիկյանը եկել էր ոչ թե որդեկորույս մայրերի մոտ, այլ ուղղակի անցորդ էր

20.09.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սուրեն Պապիկյանը եկել էր ոչ թե որդեկորույս մայրերի մոտ, այլ ուղղակի անցորդ էր

Կառավարության շենքի դիմաց երեկ ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների մայրերը: Պարզվում է` նրանք իրենց պահանջները գրավոր տեսքով դեռեւս սեպտեմբերի 11-ին ներկայացրել էին կառավարությանը, սակայն մինչեւ հիմա պատասխան չէին ստացել ու որոշել էին նստացույց անել: Չորս եւ ավել ժամ մայրերը մնացին կառավարության շենքի դիմաց, եւ հանկարծ հայտնվեց «ամենադուխով» նախարարը` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ: Սկզբում թվաց, թե նա եկել է խոսելու եւ հասկանալու որդեկորույս մայրերի խնդիրը, սակայն իրականությունը բոլորովին այլ էր, ինչի մասին «Իրավունքի» հարցադրմանն ի պատասխան ասաց:

ԱԺ-ն չընդունեց զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին տրվող օգնությանն առնչվող նախագիծը

Ես որոշում կայացնելու համար չեմ եկել, խորհրդակցության էի: Մեր նախարարությունը գտնվում է այլ մասնաշենքում, չէի կարող այստեղից իջնել: Ես նույնիսկ չգիտեի, թե այստեղ ինչ է կատարվում: Հիմա հանդիպել եմ խնդրին, կփորձեմ հասկանալ, թե ինչու դիմումը պատասխան չի ունեցել, այլ բան չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА