o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է կորցրել Զարեհ Սինանյանը ՌԴ շրջաններում

20.09.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչ է կորցրել Զարեհ Սինանյանը ՌԴ շրջաններում

Երբ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ, ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար մրցանակի արժանացած  ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ նշանակվեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, բազում հարցեր առաջացան: Այդ թվում բնական հարց ծագեց` ամերիկյան «վոյաժներից» հետո` ի՞նչ է փնտրում Զ. Սինանյանը Հայաստանում: Մինչդեռ պարզվում է, որ փնտրտուքներն ամենեւին էլ Հայաստանում չեն, այլ` Ռուսաստանում: Սփյուռքի գործերով հանձնակատարն ամենաշատ գործուղումներն ունեցել է Ռուսաստանում: Օրինակ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մոր թաղման արարողությանը, Սինանյանը չի մասնակցել, Սիրիա եւս չի մեկնել, ասենք, հետաքրքրվելու, թե ինչ վիճակում են այսօր սիրիահայերը: Սակայն կարեւորը ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան «գործուղվելն էր», ընդ որում` ոչ թե Մոսկվա, այլ արդեն նաեւ ռուսաստանյան շրջաններ: Այս առումով` ամերիկյան նախկին չինովնիկին ռուսական ատոմակայաննե՞րն են գրավել, թե՞ ռուսաստանաբնակ հայերի խնդիրները, դժվար է ասել: Ինչեւէ, Սինանյանի վերջին այցելությունը ՌԴ զավեշտի է վերածվել: Պարզվում է` «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի մասնաճյուղից գրություն են ուղղարկել ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, որտեղ ուղիղ տեքստով ասել էին. «Պարոն Զարեհ Սինանյանի այցելությունը Սոչի համարում ենք ո՛չ նպատակահարմար եւ ո՛չ արդյունավետ»: Բայց այստեղ Սինանյանին փրկության է հասել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը եւ կազմակերպել նրա ու տեղի հայ համայնքի հանդիպումը: Սակայն Սինանյանի ռուսաստանյան այցելության «կուրիոզներն» այսքանով չեն ավարտվել: Վերջինս հանդիպումներ է ունեցել նաեւ հայ համայնքի երիտասարդ գործարար շրջանակի հետ: Համենայնդեպս, իրեն այդպես են ներկայացրել, մինչդեռ մի շարք խոշոր գործարարներ եւս «ո՛չ նպատակահարմար եւ ո՛չ արդյունավետ» են համարել նման հանդիպումը ու չեն եկել: Իսկ հանդիպման կազմակերպիչները գործարարի անվան տակ ստիպված են եղել կանչել ում պատահի, որպեսզի հանդիպման ժամանակ դատարկ աթոռներ չլինեին:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА