o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

20.09.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովի դատին ներկայացրեց անչափահասների շրջանում այլասերվածության քարոզն արգելող օրենքի նախագիծ, որը չընդունվեց խորհրդարանի կողմից, քանի որ դեմ էին իշխող «Իմ քայլը» եւ վերջիններիս վաղեմի գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Այս մասին «Իրավունքը» պարզեց ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ տեսակետը:

Ստամբուլյան կոնվենցիան մեզ պետք չէ. Լարիսա Ալավերդյան

Անշուշտ, բացասական եմ վերաբերվում: Ասեմ, որ «Կամք» հասարակական նախաձեռնությունն էլ էր պատրաստում նման օրինագիծ, բայց քանի որ ԲՀԿ-ն ներկայացրեց այն խորհրդարանին, մենք այս պահին ձեռնպահ մնացինք: Մեր պատրաստած օրինագիծը մնում է մեզ մոտ, եւ հասնելու ենք նրան, որ ՀՀ-ում արգելվելու է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզը: Դրա համար աշխատանքներ են պետք տանել, պայքարը շարունակվում է: Ընդ որում` հասնելու ենք նրան, որպեսզի այլասերվածության քարոզը ՀՀ-ում արգելվի ոչ միայն անչափահասների շրջանում, այլ` ընդհանրապես: Հայաստանն իր բարոյական արժեքներով պետք է օրինակ լինի ամբողջ աշխարհի համար: Վերջերս մի եվրոպացի դիվանագետի հետ էի խոսում, ասաց, որ արդեն հասկացել են` Հայաստանը պատրաստ չէ ընդունելու Ստամբուլյան կոնվենցիան: Ես էլ պատասխանեցի, որ հասնելու ենք նրան, որ ինքներս արտահանենք մեր կոնվենցիաները, թե ինչպես պահպանեն բարոյական արժեքներն ու ընտանիքը, այլ ոչ թե ընդունենք այն վատը, որը փորձում են ներմուծել: Փրկությունը մեր ունեցած լավի մեջ է:

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

Ի դեպ, արդեն 60 եւ ավել օր է, ինչ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք է իրականացնում «Կամքը»: Պայքարի միջոցները փոխվելո՞ւ են, թե՞ ստորագրահավաքը շարունակվելու է...

Հենց սկզբից էլ հայտարարել ենք, որ ստորագրահավաքն ընդամենը միջոցներից մեկն է: Անշուշտ, եթե ստորագրահավաքը չհասնի իր նպատակին, եթե տասնյակ հազարավոր քաղաքացիների պահանջն անտեսվի, պայքարի այլ միջոցներ էլ ունենք մեր զինանոցում, որի մասին այս պահին խոսելն ուղղակի նպատակահարմար չեմ գտնում: Ասել ենք, որ մեկ հստակ նպատակ ունենք` Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ն չի վավերացնելու եւ դրան հասնելու համար դիմելու ենք Սահմանադրությամբ մեզ հասանելի բոլոր միջոցներին: Որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում` նույն Հանրային հեռուստաալիքը հիմնականում փորձում են մանիպուլացնել ժողովրդին եւ Ստամբուլյան կոնվենցիան ներկայացնել իբրեւ փրկության, մեր երազանքների փաստաթուղթ, թե այն ընդունելուց հետո` Հայաստանը դրախտ է դառնալու, կյանքը բարելավվելու է, բռնությունները մի վայրկյանում վերանալու են, ու այդ կերպ մեր ձայնը փորձում են խլացնել: Բայց փառք ու պատիվ մեր քաղաքացիներին, որոնց բացարձակ մեծամասնությունը դեմ է այդ կոնվեցիայի վավերացմանը: Վստահ եմ, որ կոնվենցիայի  վավերացումը ցանկացած քաղաքական ուժի համար կլինի ինքնասպանություն:

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Հենց սա հաշվի առնելո՞վ իշխող քաղաքական ուժը որոշեց կոնվենցիայի վավերացումը հետաձգել մինչեւ հաջորդ տարի:

Մենք վստահ ենք, որ որեւիցե մեկը չի համարձակվելու մտնել այդ անեծքի տակ եւ այս փաստաթուղթը տանել Ազգային ժողով: Իմ կարծիքով` նաեւ այդ խնդիրը կար, որ այն ԱԺ տանողը չգտնվեց այս պահին, որովհետեւ ստորագրահավաքի շնորհիվ ժողովրդական նման մոբիլիզացիա կար: Պարզապես, չհամարձակվեցին, վստահ եմ, որ հետագայում էլ ռիսկ չեն անելու: Եթե չեն հավատում, թող գան մեզ հետ գյուղեր, քաղաքներ եւ տեսնեն ՀՀ բնակչությունն ինչպիսի տրամադրվածություն ունի: Միայն այն փաստը, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել ցանկացող ուժը մեզ հետ չի բանավիճում նույն կոնվենցիայի շուրջ, այլ փորձում է մեզ վարկաբեկել, հերիք է, որ հասկանանք, թե ինչ չարիք է այդ կոնվենցիան: Բացարձակապես սուտ լուրեր են հնարում մեր մասին, էլ ասում են` սրա մարդն ենք, նրա մարդն ենք, սրա պատվերն ենք կատարում, նրա պատվերն ենք կատարում, Ջավախքն ինչի՞ ենք թողել-եկել, իբրեւ ստորագրություն ենք հավաքում, որ մարդկանց ազատենք բանտերից, այլ ոչ թե` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Այսքանը բավարար է հասկանալու համար, թե իրենց փաստարկներն ինչքան սնանկ են, եւ ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի:

ՆՈՐ ԽԱՅՏԱՌԱԿ ՕՐԻՆԱԳԻԾ, ՈՐՈՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА