o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԸ

20.09.2019 22:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԸ

- Հարգելի բժիշկ, որո՞նք են օստեոպորոզի առաջացման պատճառները: Ո՞վ է հակված օստեոպորոզի: Ինչպե՞ս բացահայտել հիվանդությունը:

Կանաչ թեյը կարող է օգտակար լինել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում

 

Հարցին պատասխանում է Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ. ՎԱՐՏԱ ԲԱԲԱԼՅԱՆԸ.

- Օստեոպորոզը հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերը դառնում են փխրուն, ինչը բերում է կոտրվածքների հավանականության աճին: Օստեոպորոզով հիվանդի մոտ կարող է կոտրվածք առաջանալ չնչին հարվածից կամ ընկնելու արդյունքում: Ոսկրի նյութափոխանակության մեջ մեծ դեր են խաղում ոսկրը քայքայող եւ վերականգնող բջիջները, որոնք հավասարապես ակտիվ են: Օստեոպորոզի ժամանակ քայքայող բջիջների ակտիվությունը գերազանցում է վերականգնող բջիջներին, ինչի արդյունքում նկատվում է ոսկրի զանգվածի կորուստ: Օստեոպորոզի հակված են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Հիսունից բարձր յուրաքանչյուր երրորդ կանանց եւ յուրաքանչյուր հինգերորդ տղամարդկանց մոտ կարող են լինել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքներ: Երիտասարդ տարիքում օստեոպորոզը կարող է զարգանալ մի շարք հիվանդությունների եւ դեղերի ազդեցության արդյունքում: Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, մարմնի ցածր զանգվածը, անառողջ սնունդը, ինչպես նաեւ վիտամին D-ի եւ ֆիզիկական ակտիվության պակասը, որոնք օստեոպորոզի զարգացման մոդիֆիկացվող կամ փոփոխելի ռիսկի գործոններն են: Կան նաեւ ոչ մոդիֆիկացվող, կամ անփոփոխ ռիսկի գործոններ (ժառանգական, կոտրվածք, դեղորայք, հիպոգոնադիզմ, մի շարք հիվանդություններ, դաշտանադադար): Օստեոպորոզի ախտորոշման ոսկե չափանիշ է համարվում դենսիտոմետրիան: Իսկ եթե օստեոպորոզին վերաբերող մեկրոպեանոց հարցաշարի գոնե մեկ հարցի պատասխանը դրական է, ապա դուք օստեոպորոզի ռիսկի խմբի մեջ եք: FRAX գործիքն օգնում է բացահայտել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքի հավանականությունը: FRAX ալգորիթմը աղյուսակ է, որում ընդգրկված ռիսկի գործոնները լրացնելու դեպքում հնարավոր է գնահատել 10 տարվա կոտրվածքների ռիսկը: Բուժումը համարվում է արդյունավետ, եթե մեկ տարի անց կրկնակի դենսիտոմետրիայի պատասխանում նույն ցուցանիշներն են կամ ավելի բարձր են: Կոտրվածքները կանխարգելելու նպատակով կարեւոր է փորձել հնարավորին նվազեցնել վայր ընկնելու ռիսկի գործոնները: Առաջարկել ֆիզիկական ակտիվություն եւ/կամ աշխատանքաթերապիա (օրինակ, քայլելու համար նախատեսված եւ այլ նպատակներին ծառայող օժանդակ սարքավորումներ): Հարկ է կատարել ծանրաբեռնող, մկանները ամրացնող եւ հավասարակշռությունը լավացնող վարժություններ:

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒՏԵԼ ԼԵՂԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА