o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

20.09.2019 15:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը, ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Փոթիի նախկին քաղաքապետը ձերբակալվել է կես միլիոն լարի չարաշահման գործով

Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,-գրել է Գոռ Աբրահամյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА