o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)

20.09.2019 17:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ  հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Նրանք առաջարկում են կամ գրավ կիրառել, կամ ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց: Գրավի չափը պաշտպանները թողել են դատավորի հայեցողությանը:

Աննա Դանիբեկյանն ավելի վաղ քննելով ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժման որոշում էր կայացրել։ Որոշումը հրապարակելուց հետո փաստաբանները անմիջապես միջնորդեցին նախկին նախագահին ազատ արձակել գրավի կամ էլ չհեռանալու ստորագրության դիմաց:

Ռ. Քոչարյանի փաստաբանները, ներկայացնելով նրան կալանքից ազատ արձակելու հիմքերը, հայտարարեցին՝ այս ընթացքում չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ ազատության մեջ իրենց պաշտպանյալը կազդի գործով անցնող անձանց վրա կամ էլ կխոչընդոտի գործի քննությանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА