o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ոստիկանապետը՝ Ամուլսարի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մասին (Տեսանյութ)

21.09.2019 16:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ոստիկանապետը՝ Ամուլսարի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մասին (Տեսանյութ)

ՀՀ նորանշանակ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանությանը տրվել են հանձնարականներ, եւ դրանք պետք է իրավապահ մարմինները կատարեն: Նա մասնավորապես նշեց. «Ես ծառայող եմ եւ ունեմ տված երդում, նաեւ ունեմ խղճի հետ կապված խոստում, որ պետք է կատարեմ իմ պարտականությունները: Դուք հետագայում այդ աշխատանքի գնահատականը կհնչեցնեք»:

Արման Սարգսյանի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Ոստիկանապետը նաեւ անդրադարձավ հնարավոր կոմպրոմիսներին. «Որեւէ դեպքում,  որեւէ կոմպրոմիսների չեմ գնա: Սա ուղղակի իմ պարագայում կխնդրեմ բացառել»:

Այս համատեքստում «Իրավունքը» հետաքրքրվեց ոստիկանապետից, թե Ամուլսարը, որպես հանք, շահագործման դեմ հանդես եկող ցուցարարների հարցի՞ն էլ է սա վերաբերում եւ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում, որ իրավապահները կարող են բռնություն կիրառել ցուցարարների հանդեպ, ինչին տրվեց խուսափողական պատասխան. «Այդ հարցին եկեք չպատասխանեմ, որովհետեւ այսօր ակցիաներ են իրականացվել, եւ այդ հարցում կարծում եմ՝ ընդհանուր լուծումներ կլինեն: Այսօրվա թիվ մեկ ակտուալ թեման կոռուպցիայի դեմ պայքարն է, որին նոր շունչ է տրվելու»:

Այդուհանդերձ եւս մեկ անգամ փորձեցինք հստակեցնել, թե ոստիկանապետը բացառո՞ւմ է, որ բռնություն կկիրառվի ցուցարարների հանդեպ: Սակայն, հստակ պատասխան այդպես էլ չհնչեց. «Կարծում եմ՝ ես պատասխանեցի այդ հարցին, ընդհանուր առմամբ՝  կցանկանամ մի բան ուղղակի ասել՝ լրագրողները ոստիկանության հետ ինչպես աշխատել են բաց ու թափանցիկ, այսուհետեւ եւս աշխատելու ենք նույն տրամաբանությամբ: Բոլոր լրատվամիջոցներին կխնդրեմ մեզ հետ միասին առաջին հերթին սպասարկել պետական շահը  եւ օգնել մեզ, որպեսզի մեր ծառայությունը լինի ի բարօրություն Հայաստանի հանրապետության: Ունենք ձգտում, բավարար կամք, որպեսզի մեր առջեւ դրված խնդիրները պատվով կատարենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА