o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

21.09.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

Ընդամենը 6-7 ամիս առաջ ձեւավորված Կառավարության ներսում եթե այսպիսի ցնցումային կադրային փոփոխություններ են լինում, սա նշանակում է, որ Կառավարության որակն ի սկզբանե եղել է ոչ ցանկալի եւ ոչ համարժեք երկրի խնդիրներին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

«Ես, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի մոտ տեսնում եմ խորացող հետապնդման այսպես ասած եւ դավադրությունների տեսություններին  համարժեք  որոշակի հոգեբանական նոր վիճակ, այդ թվում գուցե  արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում»,-ասաց նա:

Աշոտյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ռիսկ կա, ինչը մտահոգիչ է:

ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ ինքը չգիտի Վանեցյանի քաղաքկան ծրագրերի մասին, սակայն Վանեցյանի հայտարարությունը քաղաքական դաշտում դիրքավորվելու հայտ էր. «Եթե վանեցյանը կուզենա քաղաքական դաշտում դիրքավորվել, իսկ իր հայտարարությունը այդպիսին էր, ուրեմն շախմատի կանոններով, եթե նա ձեռք է տվել, պետք է խաղա, սեւով կխաղա, թե սպիտակով կխաղա, իր որոշելիքն  է: Բայց մինչեւ քաղաքականություն գալը ես նրան ունեմ 4 հարց` ինչպես է գնահատում Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակը, ինչպես է գնահատում պարոն Վանեցյանը գործող իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում, երրորդ` ինչպես է գնահատում պարոն Վանեցյանը Փաշինյանի քաղաքակնությունը Ռուսաստանի հարցում եւ 4-րդը արդյոք Փաշինյանը տվել է պարոն Վանեցյանին տվել է հանձնարարականներ քաղաքական ընդդիմադիրներին գաղտնալսումներ, հետապնդումներ եւ այլ ապօրինի գործողություններ կիրականացնելու համար եւ վերջին բոնուսային հարցը, երբ է պատրաստվում պարոն Վանեցյանը պատմել դեկտեմբերյան ընտրությունների ներքին խոհանոցի մասին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА