o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալվել է «օրենքով գող» Շոշիան և երեք հեղինակություններ

21.09.2019 21:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձերբակալվել է «օրենքով գող» Շոշիան և երեք հեղինակություններ

Վոլոգդայի նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են օրենքով գողերի:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի գրավում») հոդվածով: Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին:

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»: Ամբաստանյալներից չորսը գտնվել են Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն կրում է պատիժը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА