o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ խոսնակը «սապոն դրեց» վարչապետի ոտքի տակ

21.09.2019 23:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ խոսնակը «սապոն դրեց» վարչապետի ոտքի տակ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացատրությունը՝ Վանեցյանին եւ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին անգամ ցննող չես ասին. խոսնակի մեկնաբանությունը նոնսենս է՝ իր հերթին ծանրակշիռ բացատրություն պանահջող: Իհարկե, առաջին հայացքից առանձնապես խնդիր չկա, Միրզոյանն ընդամենը ասաց. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է...»: Կարճ ասած, եթե այդ «հարգալից դրդապատճառները» չլինեին, ըստ Միրզոյանի, Փաշինյանը երկու գեներալներին, որպես խայտառակ վատ աշխատողների, պարզապես կվռնդեր...

Վարչապետի առաջարկությամբ նախագահը ազատել է Գրիգորի Հայրապետովին ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Բայց ահա այստեղ պետք է «գեներալ» տերմինի վրա կենտրոնանալ: Օսիպյանն ու Վանեցյանը ոչ թե պարզապես գեներալներ են, այլ՝ Նիկոլ Փաշինյանի գեներալները: Հիշեցնենք, նրանք, իհարկե ոչ առանց Փաշինյանի դաբրոյի, գեներալական կոչում ստացան հուլիսի 5-ին, պաշտոնանկությունից հազիվ երկուսուկես ամիս առաջ: Այ, եթե նրանց, ըստ էության, խայտառակ վատ աշխատող համարելուց առաջ Միրզոյանը գոնե մեկ վայրկյան մտածեր, ապա կհասկանար, որ իր այդ հարտարարությամբ հենց Նիկոլի ոտքի տակ է «սապոն դնում»: Այսինքն ԱԺ խոսնակն ուզում է ասել, որ հեռացնելու արժանի պաշտոնյաների՞ն է Նիկոլը գեներալ դարձրել: Եթե այո, ի՞նչ հիմքերով, որպես յուրայինի՞, ընկերո՞ջ, թե կոռուպցիոն դրդապատճառներով: Կամ միգուցե նրանք շատ վատ աշխատող էին, իսկ Նիկոլը պարզապես չէր գիտակցում ու համարում էր գեներալական կոչման արժանի լավ աշխատակիցնե՞ր: Լավ, եթե այդքան վատ աշխատող էին, ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլը լիովին ձախողված Օսիպյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական: Ինչ է, պետք է խորհուրդներ տա, թե ինչպես կարելի է այդքան վա՞տ աշխատել:

Կարճ ասած, Արոն հերթական անգամ մի իսկական գլխացավանք սարքեց Նիկոլի համար, եւ դեռ հարց է՝ պատահակա՞ն, թե՝ դիտավորյալ: Իհարկե, կարող է արդարանալ,օրինակ՝ ասելով. «Հւոլիսին նրանք գեներալական կոչմանն արժանի աշխատողներ էին, եւ հետո սկսեցին վատ աշխատել»: Սակայն նման բացատրությունը եւս մեկ փորձանք կդառնա Նիկոլի համար. այս դեպքում էլ պետք է բացատրի, թե այս երկու ամսում այդ ի՞նչ եղավ, որ փայլուն աշխատողները դարձան հեռացնելու ենթակա, ու կոնկրետ ի՞նչ հարցորով են մեղանչել:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА