o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

22.09.2019 01:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

Երաժշտական տոնը Երեւանում շարունակվում է: Երեւանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար ԳՈՏԻԵ ԿԱՊՅՈՒՍՈՆԻՆ: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու «Ռոկոկո Վարիացիաները» եւ Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է» (Տեսանյութ)

Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:

«Իրավունքը» շատ հաճախ ստանձնել է առաջամարտիկի պատվաբեր, սակայն դժվարություններով լի դերը»

Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիզնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:

«Երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

Ֆիլհարմոնիկի 94-րդ համերգաշրջանը կմեկնարկի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնով

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը, իսկ սեպտեմբերի 15 առաջին անգամ Հայաստանում անմոռանալի իր մենահամերգով հանդես եկավ հռչակավոր Սըր Անդրաշ Շիֆը:

​​​​​​​Մոսկովյան փառատոնին Ադրբեջանը ներկայացել է հայկական դուդուկով ու բերդով (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА