o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը պատմություն է կերտել». Ռեֆորմիստների փոխնախագահ

22.09.2019 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը պատմություն է կերտել». Ռեֆորմիստների փոխնախագահ

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պետական պաշտոնյային ոչ վայել բառապաշարով գրառում է կատարել ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասին: Անդրադառնամ այդտեղ հնչած մի քանի մտքերի:
Պարոն Գրիգորյան, երբ ասում եք հայ ժողովրդի կողմից մերժվածը, մի մոռացեք, որ իրականում այդ մերժողների թիվը եղել է մոտ 100-150 հազար, ովքեր քարոզչության ազդեցության տակ հրապարակ դուրս եկան ու դրսի պատվերով հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ այսօր այդ թիվը զգալիորեն պակասել է, որովհետև իրավիճակ է փոխվել և էլի կփոխվի, հավատացեք:
Եթե Դուք ծանոթ լինեիք Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմությանը, ապա կիմանայիք, որ Սերժ Սարգսյանը ոչ թե թարս խիյարների բուսնած մասնագետ է, ինչպես Դուք ոչ կոռեկտ ձևով Ձեզ թույլ տվեցիք արտահայտվել, այլ գործիչ, ով եղել է մեր պետության, մեր պետականության կառուցման հիմքերում: Սերժ Սարգսյանը եղել է հրամանատար ռազմի դաշտում, երբ Դուք դեռ ընդամենը 9 տարեկան երեխա էիք և սովորում էինք Մարտունի քաղաքի թիվ 2 միջանակարգ դպրոցում: Սերժ Սարգսյանը գործիչ է, ով կայացրել է մեր ուժային կառույցները, պետական ինստիտուտները, որոնցից մեկի ղեկավարի պաշտոնն էլ այսօր Դուք եք զբաղեցնում և գոնե դա պարտավոր եք գնահատել՝ անկախ Ձեր քաղաքական դիրքորոշումից: Միգուցե Դուք դա կընդունեիք ու կգնահատեիք, եթե 3 տարի աշխատած չլինեիք դրսից ֆինանսավորվող և Հայաստանում պետականաքանդ գործունեություն ծավալող Թրանսփարանսե Ինթերնեյշնլ կազմակերպությունում:
Պարոն Գրիգորյան, Սերժ Սարգսյանը պատմություն է կերտել, իսկ Ձեր կենսագրության մեջ հիշատակման արժանի միակ կետն այն է, որ Դուք գոնե ծառայել եք Արցախի բանակում, բայց միևնույն է՝ եթե չլիներ ապրիլյան հեղափոխությունը, այսօր դժվար թե բացի նեղ շրջանակներից որևէ մեկը իմանար Ձեր մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА