o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

22.09.2019 16:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 20-24-ը Ղրիմում տեղի է ունենում  Հայաստանի մշակույթի օրեր, որի մեկնարկը տրվել է Թեոդոսիա քաղաքից: Ղրիմում Հայաստանի օրերի շրջանակում Երեւանի Եղիշե Չարենից անվան գրականության եւ արվեստի թանգարանը ներկայացավ յուրահատուկ տաղավարով՝ Հովհաննես Այվազովսկու եւ ընդհանրապես Ղրիմում ապրած եւ ստեղծագործած այլ երեւելիների հետ առնչվող անձնական փաստաթղթերի ու գեղարվեստական ստեղծագործությունների կրկնօրինակների ցուցադրությամբ:

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հատկանշական է, որ բացօթյա ցուցադրությունը ընթանում էր հենց մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը կրող փողոցի եւ նրա տուն-թանգարանից մի քանի մետր հեռավորության վրա: Սակայն, դա ամենեւին էլ չխանգարեց, որ թանգարանի տաղավարը մշտապես լեցուն լինի այցելուներով, ե՛ւ տեղացիները, ե՛ւ զբոսաշրջիկները համակ ուշադրությամբ ուսումնասիրում էին եւ լսում թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ մեկնաբանությունը՝ յուրաքանչյուր ցուցանմուշի, պատմությունն ու կարեւորությունը, օրինակ Երվանդ Շահազիզի վերարտադրած  Այվազովսկու հուշերը, Պետրոս Ադամյանի նամակը՝ Այվազովսկուն, Ալեքսանդր Օրլովի շնորհակալական նամակը՝ Այվազովսկուն, Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդ» երաժշտական ստեղծագործության պարտիտուրը, որը նա իր ընծայագրով նվիրել է Ալեքսանդր Սպենդիարյանին, Այվազովսկու նամակները՝ Խորեն Ստեփանեին, Գալուստ Գյուլբենկյանին, Կարապետ Կոստանյանին, ինչպես նաեւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ, լուսանկարներ եւ ազդագրեր:

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Ի դեպ, Հայաստանից ժամանած հայկական պատվիրակությունը շրջայց ունեցավ Այվազովսկու տուն-թանգարանում, որի ժամանակ Չարենցի անվան գրականության թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող Ա. Շավարշյանը դատարկաձեռն չէր եկել, այլ՝ Թեոդոսիայի Այվազովսկու թանգարանի տնօրենի հետ կարճ-հանդիպման ընթացքում Տատյանա Գայդուկին նվիրեց գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակված ուղեցույցը: Իսկ տիկին Գայդուկ էլ Գրականության թանգարանին նվիրեց Այվազովսկու թանգարանի ստեղծագործություններից կազմած պատկերազարդ գիրքը:

Հավելենք, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանի վերոնշյալ ցուցադրությունը կներկայացվի նաեւ Սիմֆերոպոլում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА