o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիշողությունը կորցրած աղջիկը կրկին սիրահարվել է իր ամուսնուն

22.09.2019 19:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հիշողությունը կորցրած աղջիկը կրկին սիրահարվել է իր ամուսնուն

Ապագա ամուսինները՝ Լորան և Բրեյդենը, հանդիպել են 2016 թվականին և անմիջապես սիրահարվել: Կարճ ժամանակ անց զույգը ամուսնանում է և նրանք բացում են իրենց փոքր, բայց հաջող լուսանկարչական բիզնեսը: Հենց աշխատանքի վայրում, երբ Լորան հարսանեկան լուսանկարահանում էր իրականացնում հաճախորդների համար, տեղի է ունենում ողբերգական դեպք, ինչի արդյունքում աղջիկը կորցնում է հիշողությունը, գրում է Bored Panda-ն:

235 կգ քաշ ունեցող խիզախ աղջիկը պատասխանել է տրոլլերին՝ ներքնազգեստով լուսանկար տեղադրելով

Ուժեղ քամու պատճառով վրանի հեծանը ճոճվել է և ընկել է Լորայի վրա: Արթնաալուց հետո Լորան մի քանի տարի ոչինչ չէր հիշում, անգամ ամուսնուն՝ Բրեյդենին: Հաջորդ երկու տարիներին Լորային տանջում էին գլխացավերը և սրտխառնոցը: Նա ստիպված էր ամեն ինչ կրկին սովորել և անգամ հեռանալ համալսարանից:

Բրեյդենը նրան ամեն ինչում աջակցում էր, և Լորային դժվար էր նայել և չհիշել իր ամուսնուն, իրենց հարաբերությունները: Սակայն նա վստահում էր Բրեյդենին և չէր ցանկանում փլուզել ամուսնությունը.

«Թեև ես չգիտեի, թե ով էր Բրեյդենը, նա բարի և համբերատար էր իմ նկատմամբ: Նա շատ հոգատար էր, և ես հանեցի իմ մատանին և առաջարկեցի ամեն ինչ նորից սկսել: Սկզբում ես ընկերացա նրա հետ, իսկ հետո սիրահարվեցի, կրկին»:

Վերջերս Բրեյդենը երկրորդ անգամ առաջարկություն է արել Լորային, և վերջինս համաձայնել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА