o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաջորդիվ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

23.09.2019 12:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հաջորդիվ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Ինչպես գրում է mamul.am-ը` «Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները մեծ իրարանցում առաջացրեցին։ Հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունները դրական ընդունվեցին հանրության լայն շրջանակների կողմից, քանի որ վերջինները համարվում էին նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ։ Ավելին, հանրությունը քննադատությամբ էր ընդունել վերջիններին՝ ուժային կառույցների ղեկավար նշանակելու հեղափոխական կառավարության որոշումը։
     Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է շարունակել սկսածը, շտկել նախկինում կատարած վրիպումները և մեկ «հարվածով» լուծել նախկին կոռուպցիոն իշխանությունների ժամանակ պաշտոնավարած և բացասական համբավ վայելող բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք հեղափոխական իշխանությունների Աքիլեսյան գարշապարն են»։

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Աղբյուրը գրում է, որ համաձայն շրջանառվող լուրերի՝ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և «Համաձայն շրջանառվող տեղեկատվության՝ այս պահին ԱԱԾ-ում ուսումնասիրվում են մի քանի գործեր (2016-2017), որոնցում գլխավոր դատախազությունը դրսևորել է ոչ իրավաչափ մոտեցում և որոնցում գլխավոր դերակատարում է ունեցել Արթուր Դավթյանը»։
    

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА