o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին»

23.09.2019 15:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դուք պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին»

Նարեկ Մայանն իր ֆեյսբության էջում գրում է.

-Հարգելի պարոն Փաշինյան, լսեցի ձեր հայտարարությունը ձեր իշխանությանը անհնազանդ հոգևորականներին ծունկի բերելու մասին և ցանկանում եմ կարճ արձագանքել:

Դատարանն ամեն ինչ անում է, որպեսզի օրինականացվի Գրիգորյանի գործով անարդարությունները.Փաստաբան

Հայրս Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է:
Նա, ինչպես բոլոր եկեղեցականները, ամեն օր երկու անգամ ծունկի է գալիս խորանի առաջ՝ ժամերգությունների ժամանակ:
Ընդհանրապես ավելի քան 48 տարվա հոգևոր ծառայության ժամանակ հայրս ծնկաչոք աղոթել է Հայաստանը և Արցախը առաջնորդող բոլոր պետական գործիչների համար, Աստծուց իմաստություն խնդրելով նրանց համար: Աղոթել է Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ընդ որում Տեր-Պետրոսյանի մայրը՝ տիկին Ազատուհին հաճախ էր այցելում Սուրբ Գեղարդի վանք ծունկի գալու և հորս օրհնությունը ստանալու, աղոթել է Ռոբերտ Քոչարյանի համար, աղոթել է Սերժ Սարգսյանի համար, աղոթել է Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի համար: Երբ դուք բանտարկված էիք հայրս աղոթում էր նաև ձեզ համար...

Չգիտեմ այսպիսի արտահայտություններից հետո դեռ որքան կղեկավարեք Հայաստանը, բայց ոչ ես, ոչ դուք հավերժ չենք: Հավերժ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավերժ է Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման և կայացման համար արժանի և խոնարհ կյանքեր են զոհաբերվել:
Ցավով արձանագրում եմ, որ դուք այլևս պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին: Հայ եկեղեցականին ով նույնիսկ ձեր կողմից ուժով ծունկի բերվելուց հետո, աղոթելու է Աստծուց իմաստություն խնդրելով ձեզ համար հանուն Հայաստանի Հանրապետության:
Հ.Գ. Լուսանկարում հայրս՝ Տեր Պետրոս Ավագ Քահանա Մալյանը Ավագ Հինգշաբթի ծնկաչոք լվանում է սարկավագների ոտքերը՝ քրիստոնեական հնազանդության օրինակ ծառայելով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА