o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

24.09.2019 01:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման համակարգի կայացածության համադրումը

Ինչպես տեղեկացնում է «Լույս» հիմնադրամի կայքէջը.

Սելֆիների «խերը». ուզում է Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժել

– 2019թ. մարտին SIGMA-ն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Ելակետային չափման հաշվետվություն․ պետական կառավարման սկզբունքները» վերնագրով վերլուծությունը, որը հատուկ մեթոդաբանությամբ վերլուծել է ՀՀ պետական կառավարման վեց հիմնական ոլորտները, տվել այդ ոլորտների վերաբերյալ գնահատականներ։ Հաշվետվությունում արտացոլված գնահատականները կարևոր են հատկապես Հայաստանում վերջին շրջանում բարձրացված աղմուկի համատեքստում, ըստ որի՝ իբր ներկայիս իշխանությունները ժառանգել են «ձախողված պետական կառավարման համակարգ»։ SIGMA-ն նման բովանդակությամբ հաշվետվություններ նախկինում կազմել է նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի մասին։ Հայաստանի և այդ երկրների մասին հաշվետվությունների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ մի շարք ոլորտներում Հայաստանը նշված երկրների նկատմամբ առավելություն ունի կամ գտնվում է համարժեք մակարդակում։

Հաշվետվությունը կարելի ներբեռնել/կարդալ ԱՅՍՏԵՂ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА