o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.09.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր ընթերցողները լավ են ճանաչում ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ում շատ է սիրում քեռի Սորոսը: Սակայն պարզվում է, որ նա զարմանալի վարքագիծ է դրսեւորում Ստրասբուրգում, այն էլ այն պահին, երբ անհրաժեշտություն կա հակադարձել ադրբեջանցիների հարձակումներին: Արփինե Հովհաննիսյանի վկայությամբ. «Հետաքրքրական է, որ Դանիել Իոաննիսյանը, որ ելույթ էր ունենում ինձնից անմիջապես հետո, իր 2,5 րոպեանոց ելույթի մեկ րոպեն նվիրեց ինձ` մեղադրելով Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար` դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր: Իհարկե հասկանում եմ, թե երկրի ներսում նա ինչ օրակարգով է առաջնորդվում, բայց զարմանալի է, որ այդ նույն օրակարգը բերվում է երկրից դուրս: Չարժե՞ր արդյոք ժամանակի գոնե տասը վայրկյանը ադրբեջանցի պատվիրակին արձագանքելուն տրամադրել` անհավասար բաժանելով իմ ու իր միջեւ` ի վնաս ինձ»: Դե ինչ ասես, եթե Նիկոլի համար Ալիեւը «կիրթ մարդ» է, ապա թիմակիցներից ամեն ինչ էլ սպասելի է:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ինքը` ՆԻԿՈԼԸ, Լոս Անջելեսում իրեն թույլ տվեց այնպիսի արտահայտություններ, որ այդտեղ զարմանալիորեն քաղաքագիտական որեւէ վերլուծություն անհնարին է եւ անելիք ունի, թերեւս, միայն Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետը»: Ահավասիկ, ժողվարչապետն իրեն նույնացնում է ժողովրդի հետ. «Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, ապա Կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը բավարարելու հարցն ու դրա գործնական հնարավորությունները»:  Եվս մեջբերումներ անենք. «Ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ի՞նչ է` դե եկեք այս Կառավարության ողնաշարը ջարդենք: Երբ ասում ենք դատարանները պետք է լինեն անկախ, չենք միջամտելու դատավարությանը, դատական համակարգի առաջին ռեակցիան ի՞նչ է. Եկեք այս կառավարության ոտքի տակը քանդենք: Սա իրավիճակի սխալ ընկալում է, ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալում, շատ փոշմանել են եւ շարունակելու են փոշմանել»: Դե ինչ ասես, նրա աչքին ամենուրեք դավադիրներ, քանդողներ, թշնամիներ են երեւում:

ԶԱՐՄԱՆՔ

Երեւանի Մետրոպոլիտենի 40-ամյակի առնչությամբ էլ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ զարմանալի հաղորդագրություն տարածեց, ուր մասնավորապես ասված է. «1996թ. բացվեց մետրոպոլիտենի առայժմ վերջին` 10-րդ կայարանը` «Չարբախը»: Միակը` անկախության շրջանում: Խորհրդային տարիներին մշակված 11-րդ` «Աջափնյակ» կայարանի նախագիծը տասնամյակներ ի վեր մնացել է թղթին: Այժմ քաղաքային իշխանությունը հանձն է առել վերսկսել այդ կայարանի շինարարությունը եւ մետրոյի զարգացմանը նոր թափ հաղորդել տալ: Քաղաքային բյուջեի համար անչափ թանկ այս ծրագիրը հնարավոր կլինի իրագործել գործարարների հետ համագործակցությամբ»: Հարգելի համաքաղաքացիներ, իսկ դուք հավատո՞ւմ եք «Սուպեր մամա» քաղաքապետի հեքիաթներին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА