o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է պատասխան տալու այս արյան համար

25.09.2019 07:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ով է պատասխան տալու այս արյան համար

Երեկ առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում վնասվածքով;

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված ՙնագան՚ տեսակի զենքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն եւ պարկուճ:

«Անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել»

Նախկին ոստիկանապետի հետ կատարվածը ցնցել է նրա կոլեգաներին եւ առհասարակ իրեն ճանաչողներին: Իսկ Բջնիում, որտեղ գտնվում է նրա առանձնատունը, տեղացիները Հարությունյանին բնութագրում են, որպես հավասարակշռված, բարի, հարեւանասեր անձնավորության: Վերջինիս մոտ կանգնած աղբյուրները, ասում են, որ նախկին ոստիկանապետը շատ ծանր էր տանում երկրում ստեղծված անորոշ վիճակը: Վատ էր զգում, որ գեներալ տեղով հաճախ էին նրան ուժայինները, թեկուզ որպես վկա, հարցաքննությունների կանչում: Նեղվում էր, որ երիտասարդությունը թողնում, գնում է երկրից, որ ժողովուրդը հիասթափված է: Ասում են, շատ ինքնամփոփ, լռակյաց էր դառել, ներքին անհանգստություն կարծես ունենար:

Պատգամավորների անակնկալը՝ մաեստրո Մարտին Վարդազարյանի տարեդարձի առթիվ (Տեսանյութ)

Արդարադատության գեներալ Կառլեն Թորոսյանն էլ, ով աշխատել է Հայկ Հարությունյանի հետ, մեզ հետ զրույցում նախ ասաց.

- Ապշած եւ զարմացած եմ Հայկ Հարությունյանի հետ կատարվածից: Իր տեսակ մարդու դեպքում անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նա շատ հավասարակշռված, օրենքին հավատարիմ, օրգանի աշխատող էր: Միշտ սառը ու սթափ դատող անձնավորություն: Դրա համար եմ զարմանում:

Մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Վերջին անգամ Հայկին տեսել եմ մոտ երկու տարի առաջ` Կոնդում, օրգանի աշխատողներից մեկի հոգեհանգստին մասնակցելիս: Շատ ջերմ բարեւեցինք, հարցրեցինք միմյանց որպիսությունը, եւ վերջ:

Խորապես ցավում եմ եւ չափազանց զարմացած եմ:

Առաջին արյունը

Գեներալի մահվան հետ կապված նախ նկատենք, որ թեեւ հենց առաջին պահին շրջանառության մեջ հայտնվեց ինքնասպանության վարկածը, սակայն շատ չանցած նաեւ խոսակցություններ լսվեցին սպանության հնարավորության մասին:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել. Գագիկ Համբարյան

Ինքնասպանության վարկածն առաջ քաշեց հենց Քննչական կոմիտեն՝ տարածելով տեղեկատվություն. «2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

«Թող նայի Մոսկվայի քաղաքապետի գործունեությունն այս օրերին: Մայրաքաղաքի քաղաքապետը նա է, մերը` քաղաքապետի տնազ». Ռուսլան Բաղդասարյան

Նշված հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն, այսինքն՝ գոնե սկզբնական պահին սպանության վարկածի մասին խոսելու առիթ պետք է որ չլիներ: Նաեւ հաշվի առնելով, որ նման հոդվածով քրգործ, որպես կանոն, հարուցվում է, երբ վայրի նախնական զննությամբ ամեն ինչ վկայում է ինքնասպանության մասին:

Եվ ահա պաշտոնական հաղորդագրությունից շատ չանցած` շրջանառության մեջ հայտնվեցին բավականին ուշագրավ լուրեր: Համաձայն դրանց, ինքնասպանության պահին նույնիսկ ականատեսներ են եղել՝ ֆիքսելով գեներալի վերջին խոսքը. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն...»: Իսկ ահա ՔԿ-ն շտապեց ակնարկել, թե նման փաստեր չունեն: Ավելի կոնկրետ, դիմել են սկզբնաղբյուր լրատվամիջոցներին՝ հարցաքննելու համար: Բայց այստեղ մեկ շատ ուշագրավ հարց. եթե նախաքննական մարմինը տեղյակ չէ ականատեսների մասին, ապա ումի±ց է կեսգիշերին «ահազանգ ստացվել»՝ առանձնատանը դի լինելու մասին: Ականատեսների առկայության մասին ՔԿ-ի անտեղյակությունն այն տպավորությունն է առաջացնում, որ նախաքննական մարմնի կարծիքով գեներալը մենակ է եղել առանձնատանը: Բայց այդ դեպքում ո՞վ կարող էր կեսգիշերին տեղյակ լինել, որ դի կա, եւ ահազանգեր: Ու թերեւս նման հարցերը հերքելու համար էր, որ ՔԿ-ից այնուհետեւ տեղեկացրին. «Դեպքին նախորդող օրվա ընթացքում որեւէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»: Այսինքն, տանն էլի± մարդ է եղել: Ուրեմն նա չէ՞ր կարող նախ ահազանգել, ապա փոխանցել գեներալի վերջին խոսքը. կարող էր:

Արտակարգ դրությունը՝ բացահայտեց Տաթեւ Ղազարյանի արտակարգ կարողությունները

Բայց ահա այն պահից, երբ տեղեկատվություն եղավ Հարությունյանի ինքնասպանության հնարավոր պատճառների մասին, անմիջապես էլ ծնունդ առավ սպանության վարկածը, որը գեներալի այդ վերջին ենթադրյալ խոսքերին քարոզչական պատասխանի տպավորություն էր թողնում: Այսպես, սպանության վարկածի տակ չդնելով որեւէ ռեալ տրամաբանություն, փորձում էին բացատրել, թե դա ձեռնտու կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, Հայկ Հարությունյանը ոստիկանապետ էր Քոչարյանի նախագահական 10 տարիներին, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ին եւ, ըստ այդ վարկածի, կարող էր շատ ուշագրավ բաներ պատմել երկրորդ նախագահի մասին: Միգուցե: Բայց կարող էր նաեւ որեւէ բան չպատմել կամ պարզապես ինչ-որ արտառոց պատմելու բան չունենար: Կարող էր, չէր կարող. դրանք ընդամենը արհեստական մտավարժանքներ են: Իսկ փաստը հետեւյալն է.

Տագնապային լռությունը կոտրեց «TV5»-ով եթեր հեռարձակված «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը. Լևոն Նազարյան

Տարօրինակ է, թեեւ Մարտի 1-ի գործով ոստիկանությունը հիմնական գործող կառույցն էր, սակայն Հ.Հարությունյանին որեւէ մեղադրանք չներկայացվեց, թեեւ ժամանակին սպասվում էր: Եվ դրանում տրամաբանություն կա. եթե մեղադրանք ներկայացվեր ոստիկանապետին, ապա միանգամից անիմաստ էր դառնալու այդ օրը բանակային ուժերին ներգրավելու ու նրանց միջոցով մարդկանց

սպանելու վարկածը, որը համառորեն փորձում են առաջ մղել: Թեեւ Հ.Հարությունյանը ընդամենը վկա էր, նա իր ցուցմունքներում ոչ միայն Քոչարյանին վնասող որեւէ բան չի ասել, այլ մեծապես պաշտպանել է այն տեսակետը, որը ներկայացնում է Քոչարյանը նաեւ դատական նիստերում: Այսպես, ըստ այդ ցուցմունքների, մարտի 1-ից մեկ-երկու օր առաջ տեղեկություն է ստացվել՝ Օպերայի հրապարակում զենքի առկայության մասին, որի համաձայն, գեներալի ասածով. «Կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում՝ զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»: Բայց. «Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխզննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որից հետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել»: Եվ դրանից հետո, երբ ցուցարարները սկսել են հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, առաջարկել են հավաքը տեղափոխել Մատենադարանի հրապարակ, սակայն. «Սակայն միջամտել է Լեւոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»: Իսկ դրանից հետո. «Երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ: Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը: Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից: Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծել իրենց ու ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան: Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտեյլներ եւ քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում` Լեո փողոցում...»: Գործնականում այն, ինչ պնդում է նաեւ Քոչարյանը: Եվ ասել, թե Հ.Հարությունյանը կարող էր դատարանում փոխել Քոչարյանի գործը վարողների համար խիստ անցանկալի նման ցուցմունքը, միամտություն կլիներ. ավելի քան երեք տասնամյակի ծառայողական ստաժ ունեցող գեներալն այն անձը չէ, որ նախ` թեթեւամտորեն ցուցմունք տա կամ հետո թեթեւամտորեն դրանից հրաժարվի: Այսինքն, Քոչարյանին կարո±ղ էր ձեռնտու լինել Հարությունյանի մահը, ինչպես որ փորձում են ակնարկել սպանության վարկածն առաջ տանողները. չէ, սրանք արդեն Գյուլնազ տատին էլ տվեցին, անցան:

«Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է»,- Արա Բաբլոյան

Փոխարենը նկատենք, որ ոմանց համար իրոք խիստ ցանկալի կլիներ մինչեւ իսկ գեներալին «պարտադրել՝ սուտ ցուցմունք տալ», ինչպես որ պնդում են լրատվամիջոցները: Իսկ եթե նման ճնշումները նաեւ համեմվեին մեր օրերում սովորական դարձած մեթոդներով, թե ծանոթ-բարեկամներիդ կբռնենք, կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ:

Բայց տեսնենք քննությունը կպարզի±, թե ով վաստակաշատ գեներալին հասցրեց ինքնասպանության:

«ՎիվաՍելը», «Յուքոմը» և «Բիլայնը» չեն կարող հստակ տեղորոշել քաղաքացուն. Առկա է շեղումների և համապատասխան տեխնիկա չունենալու խնդիր

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА