o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՏԵՎԵՑ ՍՆՈՈՒԴԵՆԻ ԽՈՐՀՐԴԻՆ

25.09.2019 20:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՏԵՎԵՑ ՍՆՈՈՒԴԵՆԻ ԽՈՐՀՐԴԻՆ

ԱԱԾ նոր խոսնակ Վահագն Բոյաջյանը, ով այդ պաշտոնին նշանակվել էր  Արթուր Վանեցյանի հրաժարականից օրեր առաջ եւ հրաժարական տվել Վանեցյանի հետ միասին, միացել է գերհուսալի համարվող Signal մեսենջերին: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ Սնոուդենը, ով դարձել է ԱՄՆ հատուկ ծառայությունների աչքի գրողը, խորհուրդ է տալիս լրագրողներին եւ քաղաքական գործիչներին օգտվել հենց այդ մեսենջերից` գաղտնալսումներից խուսափելու համար: Ի դեպ, Signal մեսենջերը նաեւ հնարավորություն է տալիս որոշ չափով ավելի ապահով դարձնել անգամ սովորական SMS-ները, քանզի ունի ռեժիմ, որով բոլոր SMS-ները կարելի է անցկացնել հենց Signal-ի սերվերով: Դա թույլ է տալիս միջազգային SMS-ներ ուղարկելիս, խուսափել դրանց փոխանցումից բազում օպերատորների միջոցով, ինչը նվազեցնում է ճանապարհին դրանց` տարատեսակ «հետաքրքրասեր» կառույցների ձեռքն ընկնելու հավանականությունը: Ինչեւէ, պարոն Բոյաջյանը հաստատ խելամիտ է վարվել, իսկ  սեփական հաղորդակցությունների ապահովության մասին հոգացող հասարակ քաղաքացիները նույնպես կարող են հետեւել նրա օրինակին:

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը. Արթուր Թովմասյան

Ա. Ա.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА