o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շուտով ավելի լուրջ ռեպրեսիաներ են սկսվելու». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

25.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շուտով ավելի լուրջ ռեպրեսիաներ են սկսվելու». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

Հերացի փողոցում օրեր առաջ խայտառակ միջադեպ էր տեղի ունեցել: Ոստիկանության պարեկային ծառայությունը կանգնեցրել էր մի մեքենա, որի վրա փակցված է եղել «սուտՆիկոլ» եւ «չՆիկոլ» հեշթեգերը: Այնուհետեւ մոտեցել են օպերները, քաշքշել են մեքենայի վարորդին ու ծեծելով տարել Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք: Ընդ որում` մեքենայում եղել է նաեւ աղջիկ, որը միջադեպի ժամանակ կոտրել է ձեռքի մատը: Այս մասին դեպքի վայրից տեղեկացրել էր ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:

Ազերի շպիոններն ամեն անգամ Նիկոլի կողքին հենց այնպես չեն հայտնվում

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, որը ոչ միայն տեսել էր միջադեպը, այլեւ տեսանկարահանել, եւս ուշագրավ մանրամասներ է պատմել տեղի ունեցածից` այն որակելով որպես ռեյդերային հարձակում եւ շեշտելով. «Նիկոլ Փաշինյանն ուզում է դառնալ իր երազած բռնապետը»: Հերացի փողոց էին շտապել նաեւ Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որը նկատել էր, որ մեքենան որեւէ վնասվածք չունի եւ որեւէ մեքենայի չի հարվածել` փաստելով, որ վարորդի մեքենան կանգնեցրել են զուտ «սուտՆիկոլ» եւ «չՆիկոլ» հեշթեգերի համար: Ի վերջո, թե ինչպես ավարտվեց այս պատմությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՑ:

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

Պարոն Սամսոնյան, այդպես էլ հայտնի չդարձավ` ի՞նչ եղան ոստիկանությունում հայտնված վարորդն ու նրա մեքենան:

Վարորդին բերման էին ենթարկել: Իսկ թե ինչով ավարտվեց այս պատմությունը, տեղյակ չեմ: Այդտեղ իմ խնդիրը ոչ համաչափ ուժի կիրառում թույլ չտալն էր, ինչն ինձ թվում է որոշ առումով ստացվեց: Ի դեպ, նաեւ Ճանապարհային ոստիկանության  աշխատակիցն ասաց, որ «սուտՆիկոլ» հեշթեգի համար են ուզում մեքենան տանել, որովհետեւ սա գովազդ է: Ես նաեւ փորձում էի դա կանխել, բայց հետո հասկացա, որ իրենց նպատակները լրիվ իրականանալի են, քանի որ վարորդի բարեկամները եկան: Հասկացա, որ այդտեղ էլ անելու բան չկա եւ պարզապես, այդքանով ավարտվեց: Ուժի կիրառման պրոցեսը տեսանկարահանվել է, եւ հստակ երեւում է, թե երբ եմ ես փորձում միջամտել: Կանանց եւ աղջիկների ներկայությամբ` քաշքշում էին վարորդին, անգամ նրանց էին քաշքշում, ուղղակի անհնար էր չմիջամտելը:

«ՍՈՐՈՍԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ֊Ի ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է․ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ

Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տրամաբանությամբ` վաղը կարող են մարդիկ բերման ենթարկվել, ասենք, սոցցանցերում «սուտՆիկոլ», «չՆիկոլ» հեշթեգերն  գրառումներում օգտագործելու համար:

Իհարկե, անխոս, եւ սա փաստ է: Համենայնդեպս, Ճանաարհային ոստիկանության աշխատակիցն ասում էր, որ դրա համար է: Տեսանյութում կա այդ ամենը: Փաստ է, որ այսօրվա Հայաստանում նմանատիպ ընդդիմադիր գործունեության եւ ընդդիմադիր երեւացող հայտարարությունների, հեշթեգերի, գրառումների համար շատ շուտով ավելի լուրջ ռեպրեսիաներ են սկսվելու, որը, բնականաբար, չի հասնելու հաջողության, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն շատ է շեղվել այն ուղուց, որն իր համար առաջնային  նշանակություն ուներ: Մենք շատ վաղուց ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող համակարգում ենք ապրում:

ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

«ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼՈՒ»

Տեղի ունեցածը հնարավո՞ր է կապված լինի ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսպիյանի հրաժարականի հետ` նկատի ունենալով այն, որ այդ օրերին ոստիկանության աշխատակիցները գուցե չգիտեին` ում հրահանգները պետք է կատարեն:

Ոչոստիկանության պետի հրաժարականը որեւէ նշանակություն չուներ այս միջադեպի հետ: Ոստիկանությունը ստանում է հրահանգներ եւ կատարում է այնպես, ինչպես ստանում է այն: Մեքենան կանգնեցնելը միգուցե կապ չուներ, բայց կանգնեցնելուց հետո` բռնի ուժ կիրառելու ողջ ընթացքը միանշանակ կապված էր «սուտՆիկոլ» հեշթեգի հետ, որն, ինչպես գիտեք, վաղուց շրջանառության մեջ է դրված եղել, եւ վաղուց Հայաստանում շատերն են ասում:

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ)

Անդրադառնանք նաեւ Վալերի Օսիպյանի հրաժարականին` այն համարում եք ժամանակի՞ն, թե՞ ուշացած:

Օսիպյանի հրաժարականը որեւէ նշանակություն եւ իմաստ չուներ, եթե նա պետք է հրաժարական տար ու հետո` նշանակվեր վարչապետի խորհրդական: Եթե ադ հրաժարականը լիներ այն պատճառով, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն էր, միգուցե ընդունելի կլիներ, եւ ես սկզբում պատկերացրի, որ այդպես է: Բայց սպայի պատիվ ունենալով հրաժարական տալը չի ենթադրում գնալ, մեկ այլ անպատիվ աշխատանքի:

ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ

Ուժային ղեկավարների հրաժարականները կապո՞ւմ եք Ամուլսարը որպես հանք շահագործման եւ հանրային առկա դիմակայության հետ, ինչի մասին բազմիցս նշվել է մամուլում:

Համոզված եմ, որ դրանք այս կամ այն կերպ իրար հետ առնչություն ունեցող խնդիրներ են, որովհետեւ միանշանակ Ամուլսարում ուժ է կիրառվելու: Ջերմուկի քաղաքացիները չեն ուզում իրենց  քաղաքում, որպեսզի հանք բացվի, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ պետք է լինի հանք, եւ այդ վստահությունը նաեւ գործողություններ է ենթադրելու: Այնպես որ, Ամուլսարում միանշանակ լինելու են ուժային գործողություններ, եւ դա անելու համար պետք էին մարդիկ, որոնք քաղաքական պատասխանատվությունը պատրաստ էին իրենց վրա վերցնել:

Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА