o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

25.09.2019 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՖԻՆՆԱԽԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` քանի որ վարչապետի չարտերային թռիչքը շատ թանկ է նստել պետության վրա, Նիկոլը որոշել է վերադառնալ նավով, իսկ Փոթիից` մարշրուտնի տաքսիով:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ԱՄՆ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔԻ ՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՐԱ 330000 ԵՎՐՈ ԱՐԺԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կամաց թռի, ՀՀ բյուջեն չճողվի...

 

ԹԱՎՇՅԱ, ԱՆՑՆՑՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՄՆ-ՈՒՄ (ՆԻԿՈԼԻ ՊԱՏՎԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻ ՏՈՄՍԵՐԸ 250 ԴՈԼԱՐ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Հայ դատի լոսանջելեսյան գրասենյակի` Նիկոլ Փաշինյանի ճաշկերույթի համար նախատեսված 250 դոլարի մեջ մտնում էր սնունդը, իսկ ձեռք տալը կամ բարեւելը` թիվ արժեր...

 

ՀԵՌԱԿԱ ՔՈՒՉԻ ԲԱԶԱՐ

Նիկոլ Փաշինյանի հաջորդ լայվին ներս կմտնի Արթուր Վանեցյանը:

 

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹԱՏՐՈՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԱՑԵԼԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Եթե նախկինում կինոյի դերասանին տեսնելու համար ժողովուրդը թատրոն էր գնում, ապա հիմա թատրոն են գնում, որ իրենց սիրած սերիալի դերասանին տեսնեն:

 

ՆԻԿՈԼԻ ԶՈՄԲԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հայաստանինը` Պողոս, ՌԴ-ինը` Պոգոս, ԱՄՆ-ինը` Բողոս...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА