o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոն զբաղեցնել ցանկացող անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն (ֆոտո). Politik.am

25.09.2019 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պաշտոն զբաղեցնել ցանկացող անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն (ֆոտո). Politik.am

Օրերս Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունի հետ։ Գ․ Ջհանգիրյանն արդարացվեց։ Այս որոշումից հետո տարբեր առիթներով սկսվեց շրջանառжել Ջհանգիրյանի անունը այս կամ այն պաշտոնին նշանակելու համար: Տեր-Պետրոսյանական մամուլը հասարակությանը փորձում է համոզել, որ Գագիկ Ջհանգիրյանը անկաշառ գործիչ է, ով կարող է նախկինների թալանի հետևից գնալ, գրում է Politik-ը: 

Պաշտոնական տվյալներ Հադրութից և Շահումյանից

Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել  «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:

Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:

Չպետք է նաև մոռանալ այն գործերը, որ զինդատախազ եղած ժամանակ վարել է Ջհանգիրյանը: Մամուլում տասնյակ անգամներ է գրվել նրա կողմից խեղված ճակատագրերի մասին: Գրվել է, թե նա ինչպիսի անտարբերությամբ է մոտեցել երիտասարդների ճակատագրերին, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել նրա տիրույթում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА