o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանում հարցեր էին հնչելու՝ դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունն այլևս չկա. Գլխավոր դատախազը՝ Հարությունյանի մասին

25.09.2019 14:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Դատարանում հարցեր էին հնչելու՝ դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունն այլևս չկա. Գլխավոր դատախազը՝ Հարությունյանի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պնդում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ մարտի 1-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա:

Քոչարյանի գործը 10 զոհերի մասին չէ․ Արամ Օրբելյան

«Հարցեր էին հնչելու՝ դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունն այլևս չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց դատախազը:

Դիտարկմանը, թե շրջանառվում է վարկած, որ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել ու այս առումով մամուլում շրջանառվում են իր՝ Դավթյանի, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անունները՝ Դավթյանն ասաց.

«Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»։

Նա պնդեց՝ իրեն ճանաչողներց յուրանքչյուրը վստահ է, որ միջամտությունն այդ գործին անհնար է:

Դավթյանը համաձայնեց, որ վկաների պաշտպանությունը պետք է պատշաճ ապահովվի, ինչը ՀՀ-ում կարևոր խնդիր է:

Դիտարկմանը, թե մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր են արվում, Դավթյանն արձագանքեց.

«Այն քայլերը, որոնք արվել են ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք մեր օպերատիվ մարմինները պարտավոր են իրականացնել»:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կազդի այս դեպքը մարտի 1-ի գործի վրա՝ դատախազն ասաց՝ սա կարևոր իրադարձություն է, որը չի կարող ազդեցություն չունենալ, մինչդեռ ինչպիսին կլինի ազդեցությունը՝ չմանրամասնեց.

«Դա միայն արդյունքում կերևա, այսօր չեմ կարող ասել», - ավելացրեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, ով 2008թ.-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА