o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

25.09.2019 14:48 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Օպերատիվ

Մասնավորապես՝ խարդախության` 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ապօրինի ծառահատման և ծեծի`3, յուրացման կամ վատնման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, մարդկանց առևտուրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 2-ական, անձնական ունեցվածքի ու պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА