o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոմիտասի 150 ամյակին նվիրված տեսահոլովակ՝ աշխարհահռչակ տենոր Ռուբեն Էլբակյանի կողմից (Պրեմիերա)

26.09.2019 00:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոմիտասի 150 ամյակին նվիրված տեսահոլովակ՝ աշխարհահռչակ տենոր Ռուբեն Էլբակյանի կողմից (Պրեմիերա)

Տարին հոբելյանական է ոչ միայն Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, այլեւ հայ մեծանուն երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի համար: Սեպտեմբերի 26-ին Կոմիտասը կդառնար 150 տարեկան: Եվ մինչ հայաստանյան ողջ իրականությունը սեւեռված է ներքաղաքական գործընթացների մեջ, իսկ մշակույթից խոսելու համար նույնիսկ մշակույթի նախարարություն չունենք, պարզվում է՝ հենց այս հոբելյանի առթիվ ամռանը Հայաստան է այցելել  ֆրանսիաբնակ աշխարհահռչակ տենոր, «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ՝ թեպետ մամուլից, քաղաքական այրերի աչքից աննկատ, բայց մեծ առաքելությամբ: «Իրավունքն» առիթ ունեցավ այս մասին բացառիկ հարցազրույց ունենալ հենց Ռ. Էլբակյանի հետ, որին հաճախ միջազգային մամուլում «Հայ Կարուզո» են անվանում:

Իշխանությունն ունի ազդեցություն իրավապահ մարմինների վրա. Ռուբեն Մելիքյան

-Պարոն Էլբակյան,  որքանով տեղյակ ենք, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով ամռանն ընտանիքով  եղաք Հայրենիքում: Կբացե՞ք փակագծերը:

- Այս տարվա Հայաստան այցիս գերնպատակը Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ ազգային ոճի մեջ տեսահոլովակ կյանքի կոչելն էր, որի պրեմիերան կլինի այսօր: Սա Կոմիտասին նվիրված իմ 3-րդ տեսահոլովակն է: Առաջինը 2007 թվին էր՝ «Գարուն ա» երգը, որի տեսահոլովակը նկարահանվեց Ցեղասպանության թանգարանի կողմից հրապարակված իմ «Կոմիտաս» ալբոմի լույս տեսնելու կապակցությամբ: Երկրորդը՝ «Կռունկն» էր՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Եվ հիմա Կոմիտասի 150-ամյակի մեծագույն առիթով ցանկացա ընտրել ոչ ողբերգական, այլ քնարական մի երգ, դրա համար էլ ընտրեցի «Չինար ես» նրբագեղ սիրո երգը:

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

- Տեսահոլովակում Ձեր որդին է կերտել գլխավոր հերոսի դերը: Սա Ձե՞ր որոշումն էր:

- Անկեղծորեն՝ ոչ: Ինձ հարկավոր էր պատանեկան առաջին սիրո զգացմունքն ապրող զույգ 15-16 տարեկան: Բոլորը խորհուրդ տվեցին, թե որդիս իր արտաքինով շատ համապատասխանում է այդ դերը կատարելու համար : Իսկ աղջկան երկար փնտրելուց հետո՝ պատահական գտանք օծանելիքի խանութում եւ միանգամից հասկացանք, որ նա համապատասխանում է Կոմիտասի դարաշրջանի աղջկա կերպարին  եւ ներդաշնակ է Դավիթի՝ որդուս հետ:

«Հայելի» ակումբի վրա հարձակումը ոչ այլ ինչ է, քան Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. Ռուբեն Մելիքյան

- Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Դուք  Կոմիտասի  անզուգական կատարողներից մեկն եք: Իսկ տեսահոլովակում, կարծես թեԿոմիտասի կերպարն եք կերտել:  Ինչպիսի՞ն էին զգացողությունները:

«Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է». Ռուբեն Մելիքյան

- Շատ կուզենայի Կոմիտասի կերպարը կերտել, բայց այն շատ պատասխանատու քայլ կլիներ, քանզի նման տիեզերական մեծություն կերտելու համար հարկավոր է առնվազն Վահրամ Փափազյան լինել: Այդ իսկ պատճառով  որոշեցի տեսահոլովակում մնալ չեզոք վկայի դերում, որն աշխատում է պատկերացնել երգի քնարական բովանդակությունը:

Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն դարձավ, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА