o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա

26.09.2019 11:07 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard քարտերի համար գործարկել է Premium upgrade ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակներում իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Gold քարտեր Mastercard Standard քարտերի սակագներով:

 

Ակցիան կտևի մինչև 30.10.2019թ: Ակցիայի ընթացքում Դուք կարող եք ստանալ նոր, բարձր դասի Mastercard Gold քարտ`ավելի ցածր դասի քարտի սակագներով:

Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

 

Ակցիան հնարավորություն կտա ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին (նաև քարտի վերաթողարկման դեպքում) ստանալ Mastercard Gold քարտեր 5 900 ՀՀ դրամ տարեկան սպասարկման միջնորդավճարով` 25 000 ՀՀ դրամ գործող միջնորդավճարի փոխարեն, կամ 590 ՀՀ դրամ ամսական սպասարկման միջնորդավճարով՝ գործող 2 500 ՀՀ դրամի փոխարեն:

Mastercard քարտերի հիմնական առավելություններն ու հնարավորություններն են.

· ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը աշխատում են ոչ միայն չիպային կրիչներով, այլ նաև «անհպում» տեխնոլոգիայով, որն ի տարբերություն մագնիսական ժապավենով քարտերի ապահովում է անվտանգության ամենաբարձր մակարդակը՝ պաշտպանելով քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, իրականացնել անկանխիկ վճարում անհպում քարտով շատ պարզ է, քանի որ Mastercard անհպում կամ paypass տեխնոլոգիայով հագեցած POS-տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում: Ավելին, Mastercard անհպում քարտերով մինչև 10,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) արժողությամբ գնումներ կատարելիս չի պահանջվում մուտքագրել PIN-կոդ, ինչի շնորհիվ վճարման գործարքը կատարվում է մի քանի վայրկյանում:

· ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթներով հաշիվների կցում է քարտին` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի:

· ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը կարելի է օգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առևտրի ու սպասարկման կետերում:

 

Մանրամասն տեղեկատվություն ակցիայի պայմանների վերաբերյալ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА