o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

26.09.2019 12:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Դու խոսում ես հայերեն, ուրեմն՝ ձայն ունես». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Ավետիք Իսահակյան

Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի` Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է:

Որբանալով վաղ տարիքում՝ Կոմիտասը հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895-ին նա ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը:

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ: «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում: 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով` դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։ Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում` 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան:

 

Կոմիտասի մտքերից

«Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք»:

«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի»:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА