o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեղադրանք կառաջադրվի նաև Ներսես Նազարյանին, Սաշա Աֆյանին, Գևորգ Կոստանյանին…

26.09.2019 16:51 ՔՐԵԱԿԱՆ
Մեղադրանք կառաջադրվի նաև Ներսես Նազարյանին, Սաշա Աֆյանին, Գևորգ Կոստանյանին…

Մարտի մեկի գործը մոտենում է իր հանգուցալուծմանը:
Բացահայտվում են այն մարդիկ, ովքեր իրականում պատասխանատու են մարտի 1-ին ժողովրդի դեմ կատարած ոճրագործությունների համար:
Նրանք բոլորը Սպաներ են, մեծ մասը գեներալներ:
Արձանագրենք, որ հանուն փողի,իր ճղճիմ գոյությունը քաշ տալու, ուսադրի վրա ևս մեկ աստղ ավելացնելու, հասարակության մեջ իր ոչնչությունը որպես առավելություն ներկայացնելու, հայ ժողովրդի սպանդը իրականացրած սպան, Սպայի պատիվ ունենալ չի կարող:

Ես համոզված եմ, որ մեղադրանք, կալանք՝ այսպիսի պրոցեսներ են լինելու Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ․ փաստաբան

Այս ցուցակը դեռ ամբողջական չէ:
Շուտով մեղադրանքներ կառաջադրվեն և կհանրայնացվեն հայ ժողովրդի բոլոր թշնամիների անունները, ովքեր որ կրել են սպայական ուսադիրներ :
Պոտենցիալ մեղադրյալների մեջ առանձնանում է Ներսես Նազարյանը:

Նա կեղծել է 01.03.2008 թվականի <<Թատերական>> հրապարակում ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից զննություն անցկացնելու ժամանակ հասարակական կարգի պահպանման միջոցառումների պլանը, ուժերի ու միջոցների հաշվարկի, այդ ընթացքում ոստիկանության այլ ստորաբաժանումների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը:

Հետագայում նաև այս տեղեկանքի միջոցով են դատապարտվել մոտ 280 անձ, ովքեր այսօր արդարացվում են Եվրոպական Դատարանում:
Արձանագրենք,որ օրերս այդքան արծածվող Սպայի Պատիվից, զուրկ են եղել նախկին իշխանության գեներալների մեծ մասը:
Ճանաչեք դեմքով, հայ ժողովրդի վրա կրակած, սպայական պատվից զուրկ, անհայտ ազգությամբ և արժեհամակարգից զուրկ վայ սպաներին:

ՀՔԾ հաղորդագրությունը ստորև՝
http://www.ccc.am/hy/1428493746/3/6098
Կյանքը բումերանգ է, այն վերադառնում է սրընթաց:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА