o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրքումի մեջ նեյրոտոքսիններ են նկատվել

26.09.2019 20:59 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Քրքումի մեջ նեյրոտոքսիններ են նկատվել

Քրքումը մեր օրերում իսկական սուպերֆուդի համբավ է ձեռք բերել։ Նրան վերագրում են բոլոր հնարավոր առողջարար հատկությունները, որոնք հաստատված են գիտական հետազոտություններով։ Գիտնականների խոսքերով, քրքումը օգնում է բուժել ոչ միայն ստամոքսի բորբոքումն ու խանգարումը, այլեւ նույնիսկ սրտային հիվանդությունները եւ քաղցկեղը, հայտնում է «Մեդվեստի»-ն։

Համեմունքը արտադրողները միայն ուրախ են դրանից եւ պատրաստ են առաջարկել ամենաընտիր քրքումը կամ, ծայրահեղ դեպքում, դրան լավագույն ապրանքային տեսք հաղորդել։ Ցավոք, երբեմն դրա համար կեղտոտ միջոցներ են կիրառվում։

Այսպես, Ստենֆորդի համալսարանի մասնագետները վերջերս իմացել են, որ Բանգլադեշում շատ արտադրողներ իրենց քրքումը կապարով են պատում, որպեսզի դրա վառ դեղին երանգն ավելի գունեղ լինի եւ շուկայական արժեքը բարձրանա։

Ֆերմերների խոսքերով, ամեն ինչ սկսվել է անցյալ դարի 80-ականների ջրհեղեղներից հետո։ Քրքումը չէր աճում, արմատները խոնավացել եւ ոչ ախորժելի դժգույն երանգ էին ձեռք բերել։ Իրավիճակը փրկելու համար արտադրողները սկսել են այն կապարի քրոմատով՝ դեղին պիգմենտով մշակել, որը քրքումին վերադարձրել է «առողջ տեսքը։ Այդ պրակտիկան հաջողություն է ունեցել եւ դարձել է սովորական։

Գիտնականները Բանգլադեշի ամբողջ տարածքից քրքումի պիգմենտների, փոշու եւ հողի 524 նմուշի քիմիական անալիզ են կատարել։ Նրանք հայտնաբերել են ազգային թույլատրելի սահմանը 500 անգամ գերազանցող կապարի կոնցենտրատ՝ միջինը 690 մգ կապար՝ քրքումի յուրաքանչյուր գրամի մեջ։

Կապարը նեյրոտոքսին է, որը սննդի մեջ ընկնելով՝ առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Այն հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ կարող է լրջորեն վնասել նրանց չամրապնդված նյարդային համակարգը։ Հետազոտության համահեղինակ Սթիվեն Լուբին իր հայտարարության մեջ պարզաբանել է, որ «ի տարբերություն մյուս մետաղների՝ կապարի օգտագործման անվտանգ սահման գոյություն չունի»։

Հետազոտողները, իմիջիայլոց, խոստովանում են, որ չեն ուսումնասիրել Բանգլադեշի սահմաններից դուրս վաճառվող քրքումի մեջ կապարի պարունակության հարցը։ Հնարավոր է, արտահանվում է առավել անվտանգ ապրանքը։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե որքան կեղծված քրքում կարող է շրջանառվել ողջ աշխարհում։ Այդ պատճառով գիտնականները կոչ են անում ներկրվող համեմունքներն ավելի խիստ ստուգման ենթարկել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА