o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները»

27.09.2019 11:37 ՔՐԵԱԿԱՆ
«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները»

Այսպես կոչված` գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության  կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում: Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:

Հրազդանում «BMW X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. կան տուժածներ

Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկեն միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է` պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի: Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, եւ վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»` բալանսը վերականգնելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА