o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

27.09.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել». Մանասյան

Ներքաղաքական ինտրիգների, աղմկոտ քրեական գործերի եւ քաղաքական հաշվեհարդարների սպառնալիքի ֆոնին` լուսանցքում է մնում հարցերի հարցը` ո՞ւր է գնում Հայաստանը, ու ինչ է սպասվում վաղը ՀՀ քաղաքացուն: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՊՏՏՎՈՂՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ»

Պարոն Մանասյան, առ այսօր շարունակվում են հայտարարությունների տեսքով ակնարկներ, ինչպես նաեւ վարկածներ շրջանառվել, թե ինչով էր պայմանավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրաժարականները: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ ասեմ, որ Հայաստանում թավշա հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ եղել է իշխանափոխություն, որը մինչեւ հիմա շարունակվում է: Ձեր նշած վերջին փոփոխությունները խոսում է այն մասին, որ դեռեւս իշխանափոխությունը չի ավարտվել, եւ նոր, առաջին էշելոնի ուժերը` նոր իշխանությունները, տեղավորում են իրենց թիմակիցներին: Դրա համար հանում են հներին` նրանց, ում վրա կասկածներ ունեն, եւ տեղը դնում են իրենց մարդկանց, որոնք, անկասկած, պետք է հավատարմության սկզբունքով նշանակվեն: Ի դեպ, ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները մի առիթով ասել է, որ պարոն Փաշինյանի շուրջ պտտվողները քծնում են նրան, եւ նշել, որ նրա փոխարեն ինքն առաջին հերթին աշխատանքից կհաներ քծնողներին: Եվ, իսկապես, այդպիսի միջավայր է ձեւավորվում, ինչի վտանգը տեսանելի է, մանավանդ, որ տնտեսակարգ չենք փոխել, այն մնում է նույնը: Եթե տնտեսակարգը մնացել է նույնը, ապա կորումպատիվ գեներատորը շարունակում է աշխատել: Ոչ մի նշանակություն չունի, թե մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակությունն ինչպիսի քաղաքական կառույցներ է ձեւավորում կամ ինչ-որ մի ժամանակ մի թիմ գալիս է իշխանության եւ հետո պայքարում կոռուպցիայի դեմ: Սա կարող է դառնալ մարդկանց անընդհատ հետեւելու հասարակություն, ինչպես Սինգապուրում է, որտեղ հետեւողների ապարատի թիվը մարդկանցից շատ է: Այսինքն` այդպիսի մի հասարակության մեջ պետք է ապրենք: Իսկ եթե պայքարն ազնիվ է, ապա այն հուսահատության է հասցնելու, որովհետեւ տնտեսական մարդը քաղաքական իշխանությունը գրավելու բնածին ունակություն ունի, ինչպես ԱՄՆ-ում, Անգլիայում, որտեղ տնտեսական մարտերը բոլորն իրենց ձեռքն են հավաքել, գրպանն են դրել եւ վերջում եկել են իշխանության` Դոնալդ Թրամփի, Սիլվիո Բերլուսկոնիի տեսքով: Եթե այդ ճանապարհին ենք, նույնը վաղ, թե ուշ մեզ մոտ է կատարվելու: Դրանք նույն օրինաչափություններն են, որոնք հատուկ են Արեւմուտքին:

«Կամքը» մեկ տարեկան է

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԽՐԱՄԱՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՐԱՆԱԼ, ՈՐԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆԵԼՈՒ»

Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին եւ Արթուր Վանեցյանին մի քանի ամիս առաջ գեներալի կոչումներ է շնորհում, իսկ հետո ամբողջ թիմով հայտարարում են, թե լավ չէին աշխատում: Կամ կոռուպցիոն նոր մշակույթ չի՞ ձեւավորվում, երբ քրեական գործեր են հարուցում եւ հետո ընտրում, թե ում կարելի է մի քանի տասնյակ միլիոն դրամի դիմաց ազատ արձակել:

Փաշինյանը վարչապետ է դարձել մինչև պատգամավորական լիազորությունների դադարումը. ընդունեք սա հանցագործության մասին հաղորդում. Արփինե Հովհաննիսյան

Սա ավելի շուտ խոսում է նոր իշխանությունների մտադրության մասին, որոնցով նրանք փորձում են թիմ ձեւավորել: Նախ տալիս ես գեներալի կոչում, ապա ակնկալում նրա հավատարմությունը: Բայց հետո պարզվում է, որ կան հարցեր, որոնք վեր են հավատարմությունից: Դե դրանից հետո` դու էլ նրան պետք է ազատես աշխատանքից, ավելին` կարող ես հետապնդել, քրեական գործ հարուցել: Առայժմ մեր հասարակությունը  տրոհման, խրամատների խորացման փուլում է գտնվում, որը լավ տեղ չի տանելու: Մենք խրամատներն ենք խորացնում, որը չի կարելի անել: Լավ կլինի, որ այդ խրամատները չլինեն` սկսած սեւի-սպիտակի, մերոնք-ձերոնքի արտահայտությունից մինչ օրս:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

Այս պայմաններում կարո՞ղ ենք ակնկալել, որ ներդրումները կավելանան, տնտեսությունը կզարգանա: Օրինակ, լոսանջելեսահայության ջանքներով, որոնց ծափերին արժանացավ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում:

Այն կոչերը, որոնք հնչեցին ԱՄՆ-ում, թե` եկեք, ներդրումներ բերեք, կարող են չնչին ոգեւորության ալիքի վրա սպառվել: Մենք տնտեսական խնդիրներ ունենք եւ վարչապետ Փաշինյանը այդ մասին իր լոսանջելեսյան ելույթում նշեց, սակայն, հետաքրքիրն այն էր, որ ելույթի այդ պահը չարժանացավ բուռն ծափերի, ինչպես մյուս բարձրագոչ հայտարարությունների կապակցությամբ էր հնչում: Եվ հետո հրավիրել ծափահարության` ասելով` խնդրում եմ ծափահարեք սրան-նրան, տեղին չէր: Ծափ տվողների տեղ չպետք է լիներ: Այլեւս տարիուկես անցել է, եւ պետք է լուրջ բաներից խոսել, ոչ թե ծափեր պոկել: Հետաքրքիր էր նաեւ, որ լոսանջելեսյան ելույթում վարչապետը խոսեց Քըրք Քըրքորյանի ժամանակ Հայաստանում կատարված ճանապարհաշինությունների բուռն շրջանի մասին, հատկապես Երեւանում, եւ ասաց, որ եթե դա չլիներ, այսօր վիճակը ահավոր կլիներ: Բայց սա եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դրա համար կարծում եմ` պետք է էջ փակեինք, եւ բոլորին բերեինք սպիտակ դաշտ: Մինչդեռ գնում ենք խրամատներ փորելուառճակատումների, հասարակության պառակտման ճանապարհով: Չգիտեմ` մտածված ձեւո՞վ են վաչապետի հին ու նոր խորհրդականները խորհուրդներ տալիս նրան` խրամատները խորացնել: Իսկ եթե չհասկանալով են անում այս ամենը, ապա այն անդունդ տանող ճանապարհ է:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԵԼԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԷ»

Ըստ Ձեզ` ի՞նչ է սպասվում այդ ճանապարհին:

Մոտավորապես ասացի ընդհանուր ուղին, որով երկիրը գնալու է: Մեկ, երկու, երեք տարի հետո ոգեւորությունը ընկնելու է, տնտեսական մարդու խլուրդը թունել է փորելու դեպի իշխանություն եւ փորում է, ինչն ամբողջ Արեւմուտքի պատմության օրինաչափությունն է: Մենք դրանից, հազիվ թե, կարողանանք խուսափել: Հետեւաբար, պետք է մեր ուղին գտնենք: Փողոցային մեծամասնությամբ իշխանությունը գրավելը հարցի լուծում չէ: Մի ցնցումից անցնում ենք մեկ այլ ցնցման: Մինչդեռ արեւմտյան շատ պետություններ հասել են այն քաղաքական մշակույթին, որ ընդհանրապես խուսափում են ցնցումներից: Լեյբոլիստական կուսակցության վերլուծական կենտրոնը կոչվում է Հին հռոմեական զորավարի անունով` Ֆաբիոս, որը Հաննիբալի հետ չի մտել անմիջական ճակատամարտի, այլ որոշել է դանդաղ առաջ գնալ` առանց վճռորոշ ճակատամարտի: Սակայն դրա համար հանել են նրան պաշտոնից, հետո գնացել են կռվում պարտվել եւ միայն դրանից հետո` նորից են բերել նրան: Ֆաբիոսականությունն աստիճանական անցման քաղաքական մշակույթ է, որը արեւմտյան երկրները, հատկապես Եվրոպան արդեն գտել է հեղափոխության դարաշրջանից հետո եւ հետեւողականորեն այդ ուղով է ընթանում: Իսկ մեր ճանապարհը դեռ ցնցումների ճանապարհ է:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Ելքը ո՞րն է, երբ տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների մասին խոսում են բոլորը, բայց լռում է Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Միակ փրկօղակը միասնական ընդդիմությո՞ւնն է լինելու:

Առայժմ չունենք երեւացող, կազմակերպված ընդդիմություն: Կան առանձին քաղաքական գործիչներ, որոնք արդեն խրամատների բաժանված հեռտուստաալիքների միջոցով խրամատի մի կողմից` գնահատում են իրադարձությունները, մյուս կողմից` քննադատում վարչապետին: Բայց, այնուամենայնիվ, մեծ քաղաքական ուժ, որը կառուցողական, համահայկական արժեքների դաշտի վրա կքննադատի եւ ուղիներ կառաջարկի, ցավոք, չունենք: Ժամանակին ասում էին` որտեղ 4 հայ, այնտեղ կուսակցություն, եւ հիմա էլ դեռ քաղաքական կուսակցականացման պրոցեսի տրոհման սինդրոմը հասարակության մեջ չենք հաղթահարել: Դրա համար բանակցում ենք եւ չենք կարողանում միավորվել մեկ գաղափարի շուրջ: Կարող է հասունանալ այսպիսի պահ մի դեպքում` հայերը լավ համախմբվում են, երբ պատերազմ է լինում: Այս դեպքում էլ կարող է այդպիսի բան տեղի ունենալ: Այսինքն` երբ տեսնում ենք այլ ճար չկա, միավորվում ենք:

Հայաստանում ավելի հեշտա հարց չլուծելըՙ քան լուծելը. Նիկոլ Փաշինյան

«ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ՆՈՒՅՆ ԹԻՄՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ»

Եվ կլինի այն, ինչը բանաձեւում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը` ասելով «կոնսենսուս մինուս մեկ»:

Գրեթե այդպես, բայց կա հարցի մյուս կողմը: Եթե սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացումների նոր հայեցակարգ չենք ունենում եւ էլի թողնում ենք նույնը, չի ստացվի: Մեզ բոլորովին նոր բան է պետք, մեր ուղին է պետք մշակել: Իսկ աշխարհում երկու ճանապարհ` կա տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների` արեւմտյան, որտեղ տնտեսական մարդը` միլիոնատերը, նախագահ է, եւ չինական, որտեղ քաղաքական մարդն է քաղաքական իշխանության լիիրավ տերը:

Հայաստանի ավիացիոն շուկայի փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների և տուրիզմի. Փաշինյան

Բայց Չինաստանն իր տեխնոլոգիաները տեղայնացնելու համար գրանտ չի տալիս, դրա համար էլ ճանապարհ է հարթվում արեւմտյան ուղու համար...

Այսօր Ռուսաստանն էլ որեւէ ձեւով որեւէ դրամ` գրանտի տեսքով չի տալիս` մարդկանց համախմբելու համար: Ձեր նշածը արեւմտյան քաղաքական տեխնոլոգիա է, որի ջրերն ընկած ենք, ցավոք: Եթե մեկը սոցիոլոգիական հետազոտություն անցկացնի, կտեսնի, թե ովքեր են այս կողմում ովքեր` այն: Այդ գրանտակերները միշտ էլ մի թիմում են հայտնվում: Իսկ չինական ճանապարհը միջոցների համակենտրոնացման ուղի է: Գիտեք, ինչե՜ր են կառուցում, եւ ինչպես է թափով զարգանում երկիրը, բայց ամեն տարի հազար մարդ են գնդակահարում կոռուպցիայի համար:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА