o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՑ ԱՐԴԱՐԱՑԻ ՈՐՈՇՈՒՄ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»

27.09.2019 20:50 ՔՐԵԱԿԱՆ
ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՑ ԱՐԴԱՐԱՑԻ ՈՐՈՇՈՒՄ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ»

Նախօրեին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել: Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել` խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները: Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները եւ նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել: Վճռաբեկ դատարանի բողոքի քննության մերժման, դատական գործընթացների, ինչպես նաեւ Հայկ Հարությունյանի, որպես վկա կարեւորության մասին զրուցեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նկատեց.

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը դատարանում է

 

«Փաշինյանի համար կարեւոր է, որ Քոչարյանն ամեն գնով լինի կալանքի տակ»

- Որեւէ ակնկալիք չունենք այլեւս հայաստանյան ներպետական ատյաններից: Ես մի անգամ էլ Ձեզ հետ զրույցում առիթ ունեցել եմ ասելու, որ Վճռաբեկ դատարանում նստած են մարդիկ, որոնց ես անվանում եմ մորթապաշտ: Նման մարդիկ ի վիճակի չեն արդարադատություն իրականացնել, նրանց հայացքն ուղղված է նրան, թե ինչ է մտածում բարձրագույն իշխանությունը: Իսկ թե ինչ է մտածում իշխանությունը, հայտնի է բոլորին` իրենց առավել եւս: Ուստի նրանցից արդարադատություն սպասել ուղղակի անհնար է: Պետք է օր առաջ փոխել Վճռաբեկ դատարանի կազմը, թեեւ ես շատ կուզեի, որ նրանք մնան այնքան, մինչեւ որ նույն կերպ վարվեն ներկա իշխանությունների հետ: Որ ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա, որ նրանք մորթապաշտ են: Եվ նման պայմաններում ներպետական ատյաններից որեւէ դրական, ավելի ճիշտ՝ արդարացի, օրենքի տառին համապատասխան որոշում չենք սպասում: Ինչ վերաբերում է դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատաքննությանը, ապա այդ դատաքննությունը կարող է տարիներ տեւել: Իսկ գործող իշխանության, հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, կարեւոր չէ՝ կդապարտվի Ռոբերտ Քոչարյանը, թե՝ ոչ, նրա համար կարեւոր է, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով լինի կալանքի տակ: Նրա մոտ հետեւյալ սկզբունքն է. «Ես կալանքի տակ եղել եմ, դու էլ եղիր»:

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի միջոցով 34,8 մլն դրամի hափշտակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

 

«Սա է Սասուն Խաչատրյանի «արդար» նախաքննությունը»

- Պարոն Սահակյան, դատավարությանը, որպես տուժող կողմ, ներգրավված են նաեւ սպանվածների իրավահաջորդները: Ինչո՞ւ, որքանո՞վ է դա իրավաչափ, երբ Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, մարտի 1-ի սպանության մեղադրանք առաջադրված չէ:

- Ես սա բացատրում եմ իրավական ամենաթողությամբ: Մենք ունենք այնպիսի գլխավոր դատախազ, ինչպիսին որ Վճռաբեկ դատարանի դատավորներն են: Այս գլխավոր դատախազն իր հարազատի նկատմամբ անգամ, եթե իշխանություններին պետք լինի, կրկին նրանց հաճո որոշում կկայացնի: Ինքը շատ լավ գիտի «Քրեական դատավարության» 58-րդ հոդվածը, թե ով է տուժողը: Այնտեղ մասնավորապես գրված է՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական գործով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Նման վնաս Ռոբերտ Քոչարյանի գործողություններով տուժողներին չի պատճառվել: Հետեւաբար, տուժողների իրավահաջորդներին եւ տուժողներին գործի մեջ ներգրավելն անթույլատրելի է: Բայց ներգրավել են, իրենց պետք է շոու սարքել: Իրենց պետք է, որ դատարանի դահլիճում կրքեր բորբոքեն...

Դատարանը քննարկում է Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդությունը, ձերբակալվածների թվում է նաեւ հայտնի շինարար

Թող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին գումար հատկացնեն, բայց չէ, հատկացրին նրանց, ում նպատակահարմար են գտնում: Կամ ինչո՞ւ է որպես տուժող ներգրավվել 96 հոգի, չէ՞ որ ավելի շատ են եղել: Ես հանել եմ մարդկանց ցուցումնքները, ովքեր տուժել են, բեկորային վնասվածքներ են ստացել, որը փորձագետի եզրակացությամբ` մարտական նռնակի կիրառման  արդյունքում ստացած վնասվածքներ են: Բայց այդ մարդկանց անունները դատակոչի ցուցակներում ընդհանրապես չկան: Նրանց ցուցմունքներն ընդհանրապես բացակայում են մեղադրական եզրակացությունում: Սա է Սասուն Խաչատրյանի «արդար» նախաքննությունը:

Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

 

Հայկ Հարությունյանն առանցքային վկա էր եւ տվել էր ճշմարտացի  ցուցմունք

- Պարոն Սահակյան, օրերս ինքնասպան եղավ, (համենայնդեպս, այս պահին քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փաստով- Ի.Ա.), ով Մարտի 1-ի գործով վկա էր: Ինչպիսի՞ վկա էր Հայկ Հարությունյանը սույն գործով:

- Հայկ Հարությունյանը առանցքային վկա էր եւ տվել էր ճշմարտացի ցուցմունք, որը որ շատ շահեկան էր Ռոբերտ Քոչարյանի համար: Եվ հակառակը, լուրջ գլխացավանք էր մեղադրող կողմի համար: Հարությունյանը տվել էր ճիշտ նույն ցուցմունքը, ինչի մասին խոսում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Եվ նման պայմաններում տարատեսակ խոսակցություններ տարածելը, մեղմ ասած, անբարոյական է: Ռոբերտ Քոչարյանին որեւէ կերպ ձեռնտու չէր նրա` կյանքից հեռանալը: Ցավում եմ Հարությունյանների ընտանիքի համար:

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА