o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

27.09.2019 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

- Հարգելի բժիշկ, անորակ սնունդը կարո՞ղ է դառնալ դիսբիոզի պատճառ: Խորհուրդ են տվել օգտագործել «Նարինե» մածունը, ինչն ինձ համար անընդունելի է: Ես ընդհանրապես կաթնամթերք չեմ օգտագործում:

ԻՆՉՊԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՕՍՏԵՈՊՈՐՈԶԸ

Հարցին պատասխանում է թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.

- Առողջ մարդկանց աղիքներում 570 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի եւ ողջ օրգանիզմի վրա: Պետք է նշեմ, որ աղիների միկրոֆլորան ձեւավորվում է երեխայի ծնվելուց հետո, երբ օրգանիզմը փոխազդում է շրջակա միջավայրում միշտ առկա մանրէների հետ: Օրգանիզմի նորմալ միկրոֆլորան ապահովում են ֆունկցիոնալ լիարժեք եւ քանակապես բավարար միկրոօրգանիզմները, որոնք գոյություն ունեն աղիներում: Դրանցից օգտակար են լակտո, բիֆիդո եւ կոլիբակտերիաները, որոնք նպաստում են սննդի մարսմանը եւ հսկում ախտածին մանրէների քանակը, դրանով իսկ օրգանիզմը պաշտպանելով զանազան վարակներից: Աղիքներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ, որի հիմնական պատճառներն են մարսողական համակարգի հիվանդությունը, հատկապես դրանց խրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, սթրեսները, հակաբիոտիկների չարաշահումը, վիտամինների պակասը: Ինչ վերաբերում է մեր նամակագրի հարցին, պետք է ասեմ, որ առողջ սննդի ամենակարեւոր բաղկացուցիչը` կաթնաթթվային մթերքներն են, հատկապես «Նարինե» կաթնամթերքը, որը օժտված է բացառիկ օգտակար հատկություններով եւ չունի հակացուցումներ: Իսկ եթե որոշ մարդիկ խուսափում են կաթնամթերք օգտագործելուց, կարեւորում եմ նշել, որ այսօր արդեն շուկայում կա մրգային հաբեր «Նարինեով» ծամելու տեսքով, որոնք կարող են օգտագործել անսահման քանակությամբ:

Ձեր պորտի ձևը շատ բան կարող է պատմել ձեր առողջական վիճակի և անգամ ապագա հիվանդությունների մասին

Եղեք առողջ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА