КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 09. 12. 2019 : :
Մոսկվայում հայտնաբերել են աշխարհի ամենատարեց մարդուն: Նա 119 տարեկան է: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով Կենսաթոշակային ֆոնդի (PFR) մոսկովյան դեպարտամենտի տվյալներին: Ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհի ամենատարեց մարդը 1900 թվականին ծնված կին է: Նա գրանցված է մայրաքաղաքի Հյուսիսային վարչական շրջանում:
Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական տվյալների համաձայն՝ մոլորակի ամենատարեց բնակիչը այժմ 116 տարեկան ճապոնուհի Քեյն Թանական է: