o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահա թե ինչ պետք է իմանա Կենդանակերպի յուրաքանչյուր նշան հարաբերությունների մասին

29.09.2019 21:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ահա թե ինչ պետք է իմանա Կենդանակերպի յուրաքանչյուր նշան հարաբերությունների մասին

Խոյ. Փոխզիջումը առողջ կապի բանալին է

Սա գլխավոր դասն է, որը պետք է սովորի յուրաքանչյուր Խոյ: Խոյը Կենդանակերպի ամենահամառ նշաններից է: Նա անշեղորեն գնում է դեպի իր առջև դրված նպատակը ու թքած ունի գրված և չգրված կանոնների վրա: Բայց երբ նա հարաբերությունների մեջ է մտնում, այս գիծը նրա զուգընկերոջ համար կարող է լրջագույն խնդիր դառնալ, քանի որ Խոյը չի ցանկանում ընդունել որևէ մեկի կարծիքը, բացի իրենից: Նա պետք է տարբերի կամքի ուժն ու համառությունը, եթե ուզում է կառուցել երկարատև, լուրջ հարաբերություններ: Երբեմն պետք է կարողանալ փոխզիջման գնալ:

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

Առյուծ. Դուք ոչ միշտ կարող եք վերահսկել իրավիճակը

Առյուծը սիրում է պատասխանատվություն կրել: Նա ի ծնե առաջնորդ է ու ոչ ոքի թույլ չի տա այդ տիտղոսը խլել իրենից: Բարեբախտաբար, շատ մարդիկ սիրում են, երբ իրենց ղեկավարում են, սակայն բռնատիրությունը հարաբերությունների մեջ տեղ չունի: Երբեմն դուք պետք է թուլանաք ու ղեկը տաք ձեր զուգընկերոջը: Այո, սկզբում ձեզ համար անսովոր կլինի, բայց երբեմն դա պարզապես անհրաժեշտ է: Եթե դուք անընդհատ պատասխանատվությունը ձեզ վրա վերցնեք, ձեր հարաբերություններում հավասարություն չի լինի:

Աղեղնավոր. Վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք ձեզ վրա պարտավորություններ վերցնել

Այո, դուք, հնարավոր է, ալերգիա ունեք պարտավորություններ ասվածից, բայց հարաբերություններում դրանք անհրաժեշտ են: Միևնույն ժամանակ պետք չէ, որ դուք միանգամից ամեն ինչ ձեզ վրա վերցնեք:

Մի կարգին ժամանակ անցկացրեք, եթե այդպես եք ուզում, նոր մարդկանց հետ հանդիպեք: Ամեն ինչ ձեզնից է կախված: Սակայն հիշեք. Ձեր կյանքի ինչ-որ պահի դուք ստիպված կլինեք զուգընկերոջ հետ անկեղծանալու որոշում կայացնել, եթե նա ձեզ համար շատ բան է նշանակում: Դուք չեք կարող անընդհատ միայնակ լինել:

Ցուլ. Մի վախեցեք խոցելի լինել

Ցուլը միշտ իր սրտի պահապանն ու պաշտպանն է: Դուք չեք ցանկանում ոչ ոքի հնարավորություն տալ ձեզ ցավ պատճառել, և սա բնորոշ է հողի տարերքի բոլոր նշաններին:

Դուք վախենում եք, որ հենց ինչ-որ մեկի հետ անկեղծանաք ու նրան պատմեք ամենախորն ու մութ գաղտնիքները,  դուք նրան ձեզ խոցելու առիթ կտաք: Դա սխալ մարտավարություն է: Ձեզ կարող է հսկայական ժամանակ պետք գալ, որ հասկանաք` ինչ զգացմունքներ եք տածում ձեր զուգընկերոջ նկատմամբ, ու ինքներդ ձեզ կատարյալ անվտանգ զգալ, բայց հենց որ դուք դա անեք, դուք կկարողանաք ձեզ հարմարավետ ու երջանիկ զգալ:

Կույս. Աշխարհում կատարյալ մարդիկ չկան, և դա նորմալ է

Դուք շատ քննադատ եք, ինքներդ ձեր և ուրիշների առջև մեծ պահանջներ եք դնում և համարում եք, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց բանն այն է, որ երբեմն դուք անիրական ստանդարտների հետևից եք ընկնում, կենտրոնանում եք նեգատիվի վրա ու անտեսում եք մարդկանց բոլոր դրական գծերը:

Այդպես երկար շարունակվել չի կարող: Վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք թուլանալ ու մարդկանց թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին որ կան: Ոչ ոք չի ուզում ապրել` զգալով, որ ինքը մանրադիտակի տակ է: Դուք պետք է հասկանաք, որ ոչ ոք կատարյալ չէ, և դուք պետք է որոշեք, թե նրա մեջ որ թերությունները կարող եք ընդունել կամ չընդունել:

Այծեղջյուր. Ավելի շատ ժամանակ գտեք այն մարդու համար, ում սիրում եք

Ձեր աշխատանքային էթիկան և բիզնես մոտեցումները ոգեշնչում են ու մղում գործողության: Դրա համար էլ չարժե կարիերան դնել կենսական առաջնահերթությունների վերջում: Ամեն դեպքում դուք կանտեսեք այս խորհուրդը: Սակայն հասկացեք, որ դուք քիչ ժամանակ եք հատկացնում ձեր զուգընկերոջը: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է վնասել հարաբերություններին: Դուք այնքան լարված գրաֆիկ ունեք, որ մոռանում եք սիրելիի հետ ժամանակ անցկացնել:

Երկվորյակներ. Ոչինչ չի կարող փոխհատուցել նվիրվածության պակասը

Ձեզ չի բավականացնում հավատարմության զգացումը: Ձեզ համար դժվար է ինքներդ ձեզ համոզել լինել մեկի հետ, բայց աչքի տակ, որպես պահեստային տարբերակ` մեկ ուրիշին ունենալ, եթե առաջինի հետ ոչինչ չստացվի: Չարժե իջնել կնամոլների մակարդակին: Դուք ավելին լավն եք ու գիտեք այդ մասին: Միակ բանը, որ դուք պետք է իմանաք, այն է, որ հավատարմությունը ոչնչով չես փոխարինի, և դուք ստիպված կլինեք ընդունել դա, եթե ուզում եք լուրջ հարաբերությունների մեջ մտնել:

Կշեռք. Հոգին արտաքին տեսքից կարևոր է

Կշեռքներն իրենց արտաքին տեսքի մասին հոգ են տանում այնպես, ինչպես Կենդանակերպի ոչ մի այլ նշան: Դա նշանակում է, որ նրանք խնամքով են վերաբերվում իրենց արտաքինին և իրենց կողքին ցանկանում են տեսնել նույնքան գրավիչ զուգընկերոջ, ինչպիսին իրենք են:

Սակայն դա հաճախ կարող է նրանց հանգեցնել ոչ բավարար ու ճիշտ հարաբերությունների: Խորհուրդ` դուք պետք է սովորեք տեսնել, թե ինչ է թաքնված գեղեցիկ արտաքինի տակ:

Ջրհոս. Ձեր միակին գտնելու համար դուք պետք է վերանայեք ձեր ստանդարտները

Երիտասարդ մայրիկի մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքային հիվանդություն, նրա փրկությունը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է

Բարձր ստանդարտների առկայությունը վատ գիծ չէ, բայց դրանց պատճառով դուք հաճախ կհիասթափվեք ձեր զուգընկերների մեջ: Ձեզ` որպես կանոն, անհանգստացնում են հիմար բաներ: Օրինակ, դուք կարող եք ցանկանալ հանդիպել միայն այնպիսի մեկի հետ, ով դիտել է ձեր բոլոր սիրած ֆիլմերը, կամ լսում է այն նույն երաժշտությունը, ինչ դուք: Իհարկե, միշտ էլ կարևոր է ընտրյալի հետ ընդհանուր հետաքրքրություններ ունենալ: Բայց ավելի կարևոր բաներ կան, որոնց մասին պետք է անհանգստանալ: Օրինակ, արդյոք նա էլ կյանքից նույն բանն է ուզում, ինչ դուք, հարգում է ձեզ ու աջակցում ձեր մղումներին, թե ոչ, բարի ու համբերատար է արդյոք: Սրանք ընդհանուր հետաքրքրություններից շատ ավելի կարևոր բաներ են:

Խեցգետին. Ձեզ վատ չեք զգում, երբ ուզում եք պաշտպանել ինքներդ ձեզ

Դուք շատ բարի եք ու կարեկցող: Դուք չեք ուզում կոնֆլիկտների գնալ, և դրա համար էլ երբեմն, երբ դուք ինչ-որ բանից տխրում եք, դուք պարզապես թույլ եք տալիս, որ դա տեղի ունենա, ու ամեն ինչ թողնում եք ինքնահոսի, որ վեճից խուսափեք: Այնուամենայնիվ, եթե դուք երջանիկ հարաբերություններ եք ուզում, դուք պետք է հասկանաք, թե ինչպես ինքներդ ձեզ պաշտպանեք: Դուք պետք է սովորեք ազնիվ լինել ու ներդաշնակ ապրել այդ էմոցիաների հետ:

Կարիճ. Սովորեք ընտրողական վերաբերմունք ցուցաբերել ձեր ճակատամարտերի հանդեպ

Դուք ի ծնե մարտիկ եք, բայց եթե դուք երջանիկ հարաբերություններ եք ուզում, դուք պետք է սովորեք ընտրողաբար ճակատամարտել: Դուք կարող եք ամեն հիմար մանրուքի պատճառով վիճել ձեր զուգընկերոջ հետ` չցանկանալով զիջել նրան: Դուք ձգտում եք հաղթել ու ապացուցել ձեր տեսակետը, չնայած ամեն ինչին: Գտեք ոսկե միջինը, այլապես ձեր հարաբերությունները կարող են տուժել:

Ձկներ. Հարաբերությունները նման չեն ֆիլմերի

Դուք անհույս ռոմանտիկ եք, և ձեր գլխավոր նպատակը ֆիլմի նման սիրավեպ ունենալն է: Դուք ուզում եք այն, ինչ շատ մարդիկ կարող են ապրել կյանքում մեկ կամ երկու անգամ, և դուք դրան շատ լրջորեն եք վերաբերվում: Դուք անպայման կգտնեք հիանալի զուգընկեր, բայց մի սպասեք, որ ձեր հարաբերությունները նման կլինեն ռոմանտիկ ֆիլմի: Հակառակ դեպքում դուք անխուսափելիորեն կհիասթափվեք յուրաքանչյուրից, ում հետ կհանդիպեք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА