o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

30.09.2019 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են  Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԻ ՆՈՐ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ․ Մ․ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ

Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ եւ ընդլայնված կազմերով։ Նիստի օրակարգը ներառում է մոտ մեկուկես տասնյակ հարցեր։ ԵՏՄ մասնակից երկրների ղեկավարները կդիտարկեն տնտեսական փոխգործակցության, ֆինանսական քաղաքականության, էներգետիկ հարցեր, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը։

Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովում իր ելույթում նախանշելու է Բելառսուի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների եւ ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության ակտուալ հարցերի վերաբերյալ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА