o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

30.09.2019 21:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչների խոսքով այն հիմնել են պարարվեստի բնագավառում երկար տարիներ ստեղծագործող անհատներին ու կոլեկտիվներին գնահատելու եւ նրանց կատարած աշխատանքն արժեւորելու նպատակով:

Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ համոզված է, որ «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա դաշտը ձերբազատել դիլետանտներից, քանի որ, ըստ նրա, շատացել են անորակ պարային խմբերը, որոնք հաճախ մրցանակների են արժանանում. «Այսօր մշակույթի տարբեր ոլորտներում` թե՛ երգարվեստում, թե՛ կինոարվեստում, թե՛ թատերարվեստում կան մրցանակաբաշխություններ, պարարվեստում էլ դրանք նույնպես քիչ չեն եւ, քանի որ այսօր մեծ տարածում են գտել պարային անորակ խմբերն ու անարժեք մրցանակաները, այս մրցանակաբաշխությունը կմաքրի դաշտը դիլետանտներից` պարային այն կոլկտիվներից, որոնք իրենք իրենց հռչակում են լավագույնը, սակայն որակ չեն ապահովում: Բազմաթիվ ուժեղ կոլեկտիվներ ունենք, որոնք տարվա ընթացքում հրաշալի գործ են անում, բայց ո՞վ գիտի նրանց մասին: Ուրեմն` հարկավոր է հասարակական կարծիք ձեւավորել նաեւ մրցանակաբաշխության շնորհիվ»,- ասաց Կ. Գեւորգյանն ու շտապեց տեղեկացնել, որ հաջորդ տարվանից մրցանակաբաշխությունը տեղի կունենա Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին:

Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել. Կարեն Վրթանեսյան

Կ. Գեւորգյանը նաեւ բացեց փակագծերը, թե ովքեր են արժանանալու լավագույնների տիտղոսին. «Այս տարի պարարվեստի մասնագիտական հանձնախումբը որոշել է  մրցանակներ հանձնել միայն պետական եւ վաստակավոր այն կոլեկտիվներին, որոնք գրեթե մեկ դար բնականոն ապահովել են պարարվեստի օրինաչափ զարգացման ընթացքը: Ուստի մրցանակների կարժանանան Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլները, Բորիս Գեւորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային, ՀՀ զինված ուժերի երգի-պարի «Սարդարապատ» պարի պետական, Արցախի պարի պետական անսամբլները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը»:

Արդյունքը գերազանցեց սպասելիքները, իսկ նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է (Տեսանյութ)

«ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամի նախագահ Սամվել Հարոյանն էլ ընդգծեց, որ «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը մեկանգամյա միջոցառում չէ, ըստ նրա, պարախմբերի առջեւ մրցանակաբաշխության շնորհիվ որակական խնդիրներ կդրվեն. «Մրցանակաբաշխությունը կխթանի, որ պարախմբերի առջեւ որակական չափանիշներ դրվեն: Գլխավոր մրցանակի համար պետք է լավ աշխատել: Սա մեկանգամյա միջոցառում չէ. ամենօրյա աշխատանք է պահանջում: Յուրաքանչյուր պարախումբ պետք է ձգտի ստանալ առաջին ու կարեւոր մրցանակը, իսկ դրա համար պետք է լավ աշխատի, ճիշտ երաժշտություն եւ համապատասխան տարազ ընտրի: Օրինակ` սփյուռքի պարային խմբերի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը մեր արվեստը օտար հանդիսատեսին ճիշտ ներկայացնելն է: Օտարները պարի միջոցով ծանոթանում են մեր մշակույթին, մեր տարազներին, երաժշտությանը, կենսակերպին»,-ասաց Ս. Հարոյանն ու հավելեց, որ հարկավոր է միջոցառմանն ընդգրկել որքան հնարավոր է շատ պարախմբեր Հայաստանից եւ սփյուռքից:

Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, որևէ քրեական գործով կարգավիճակ չունի

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА