o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տոտալ վախի մթնոլորտ են փորձում մտցնել». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

01.10.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Տոտալ վախի մթնոլորտ են փորձում մտցնել». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

Բերման էր ենթարկվել «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող, քաղակտիվիստ Նարեկ Մութաֆյանը, իսկ ավելու ուշ նրա եւ քաղակտիվիստ Սարգիս Օհանջանյանի դեմ մեղադրանք առաջադրվեց, երկուսն էլ կալանավորվեցին: Ընդ որում` Ն. Մութաֆյանին բերման ենթարկելու գործողությունը ոստիկանությունն իրականացրել էր դիմակներով, ինչպես տանում են ամենավտանգավոր հանցագործներին կամ սերիական մարդասպաններին: Մինչդեռ Նարեկ Մութաֆյանի ողջ «մեղքը» եղել էր այն, որ երեկոյան զբոսնելիս հանդիպել էր դատավոր Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել, թե արդյոք Հայաստանի դատավորները համաձայն են վարչապետ Փաշինյանի ձեւակերպման հետ` առ այն, որ «դատավորները վնգստում են»: Պատասխան չստանալով` նա մի քանի անգամ կրկնել էր հարցը: Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում: Ըստ էության, Ն. Մութաֆյանն արել էր այն, ինչ անում է յուրաքանչյուր լրագրող` հարց էր տվել... Թե արդյոք սա նշանակում է, որ հարց տալու համար այլեւս քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել յուրաքանչյուր ոք, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ տեսակետը:

Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

- Նախ ասեմ, որ սկզբում երիտասարդներին մեղադրում էին դատական ատյանին խոչընդոտելու համար, հիմա ավելի լուրջ  հոդված է դրված` արդարադատությանը խոչընդոտել: Այո, ստացվում է, որ հարց տալու համար, դուք կարող եք հայտնվել ճաղերի հետեւում: Սա նշանակում է, որ ցանկացած ընդդիմադիր անձ, ով իշխանությունների, պաշտոնատար անձանց ապօրինությունները հրապարակավ բարձրաձայնում է եւ հարց է տալիս այդ անձին, կարող է հետապնդման ենթարկվել: Եվ սա առաջին հերթին չորրորդ իշխանության ներկայացուցիչներին է վերաբերում, որովհետեւ, ենթադրենք, մեկը կարող է հարց տալ եւ ասել` պարոն Փաշինյան, ՄԱԿ-ում ձեր ելույթին Դուք ե՞րբ եք ծանոթացել, գիտեք արդյոք, թե որ երկրի կողմից է գրված եւ ձեզ տրված, եւ այն կարող է դիտարկվել անձի արժանապատվության համար վիրավորական, եւ պատասխանատվության ենթարկեն:

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

Բայց այս դեպքում, Ն. Մութաֆյանին եւ Ս. Օհանջանյանին կալանավորել են ընդամենը վարչապետի «վնգստացող դատավորների մասին» խոսքը վերաշարադրելու համար...

Սա նշանակում է, որ ցանկացած դատավորի կողմից կայացրած ապօրինի որոշում քննարկման անգամ ենթակա չէ: Անգամ իրեն հարց տալ չի կարելի, որովհետեւ եթե դու հարց ես տալիս այդ նույն դատավորը հոգեբանորեն ընկճված է, որովհետեւ գիտի, որ ապօրինի բան է արել, եւ հարց տալն իրեն վատ վիճակի մեջ է դնում: Այս երիտասարդներին մեկուսացնելով եւ կալանավորելով` տոտալ վախի մթնոլորտ են մտցնում, որ որեւիցե մեկի մտքով չանցնի ապօրինություն կատարող անձին հարց տալ: Հակառակ դեպքում` այդ հարցը կարժանանա հարց տվողի համար քրեական հետապնդում, կալանք:

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հ. Նահապետյանի հետ «Իրավունք TV»-ի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА