o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մի օր փորձելու են մեր պետության դռները կոտրել». Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)

01.10.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մի օր փորձելու են մեր պետության դռները կոտրել». Տիգրան Ուրիխանյան (Տեսանյութ)

 «Իրավունք TV»-ի հյուրը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էր, ում հետ զրուցել ենք հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների շուրջ:

«ՍՈՐՈՍԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ֊Ի ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է․ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ

«ԱՍԵՆՔ, ՊՈՂՈՍՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ, Ի՞ՆՉ Է ՓՈԽՎՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ»

Պարոն Ուրիխանյան, քաղաքական աշունը սպասվածից ավելի քան թեժ է: Աշնանային առաջին ամիսն աչքի ընկավ երկու աղմկոտ հրաժարականներով: Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականների մասին:

Ճիշտն ասած, ՀՀ շարքային քաղաքացու կյանքի ազդեցության իմաստով չեմ գտնում այդտեղ կարեւորություն: Լավ, Վանեցյանը չէ, ասենք, Պողոսյանն է կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, պողոսներից որեւէ մեկն է հրաժարական տվել, ի՞նչ է փոխվում քաղաքացու կյանքում: Տեղի ունեցածը ներիշխանակա՞ն, արտաիշխանակա՞ն կամ իշխանություն եւ X տիրույթ չդասավորված հարաբերությունների արդյո՞ւնք է, թե՞ իշխանություն կիսելու հետեւանք է... Վանեցյանի` մեկուկես տարի գրեթե այդ պաշտոնում աշխատելու հետեւանքով ի՞նչ շահեց ՀՀ  քաղաքացին կամ ի՞նչ կորցրեց նրա պաշտոնանկությամբ, կա՞ այդպիսի տեղեկություն

Հայաստանում կստեղծվի կանանց խորհուրդ, որը կղեկավարի Տիգրան Ավինյանը

Ամեն դեպքում, ԱԱԾ տնօրենը շարքային պաշտոնյա չէր, եւ գուցե ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ հարցեր կային: Այս առումով Դուք մտահոգություն չունե՞ք:

Կա՞ն հարցեր, որոնք սպառնում են երկրիս անվտանգությանը եւ ճակատագրական մակարդակի վրա այսրոպեական հրատապություն ունեն ու դրանց պետք է անդրադառնալ: Եթե` այո, ինչո՞ւ հանրությունը, հայաստանցիները, ժողովուրդը` երկրի տերերը, դրանից տեղյակ չեն: Ո՞վ պետք է տա սրա պատասխանը:

Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ. Ռուբեն Ռուբինյան

Սրա պատասխանը, երեւի, պետք է տա ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը կառավարությունում գաղտնի փաստաթուղթ էր հնարավորություն ունեցել տեսնելու: Չե՞ք կարծում, որ դրանից հետո` «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը դարձավ իմքայլականներից ավելի պրոիշխանական:

Ինչ-որ կերպ պետք է լրացնե՞մ ձեր հռետորական, բայց փաստարկված հաստատմանը: Դուք սկսեցիք նախադասությունը եւ ավարտեցիք:

ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Այսինքն` համամի՞տ եք այս մտքի հետ, որ խորհրդարանում դե ֆակտո մնացել եք միայնակ` որպես ընդդիմադիր խմբակցություն:

Մարդիկ անում են գործեր, գործերը ձեւավորում են մարդկանց կերպարները հանրային ընկալման մեջ, եւ ըստ այդմ էլ դատում ենք եւ եզրակացություն ենք կազմում: Յուրաքանչյուրիս որեւէ քայլի կամ ընդհանուր գործունեության արդյունքում կա որոշակի էֆեկտ եւ դրանից էլ շատ հեշտ է բանաձեւել, թե ինչի համար էր դա արվում, ում էր ձեռնտու եւ այլն:

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ)

«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՓՈԽԵՆՔ, ԻՆՉ ԿԼԻՆԻ»

Ի դեպ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին օրենքի նախագծին: Ի՞նչ հետեւանք է ունենալու այս գործընթացը, եւ ո՞ւմ էր ձեռնտու:

Սա իմ թեման չէ, ես չեմ խորանալու դրա մեջ, ինչ ուզում են, թող անեն, մեղավորները թող պատժվեն, անմեղները թող փառավորվեն: Այս թնջուկը, որը համապատասխան շահագրգիռ ուժերի կողմից առաջացած տենդենցի հետեւանքով է եղել, թող նույն ուժով կամ այդ ուժի իներցիայով էլ լուծվի: Իմ խնդիրը հետեւյալն է` արձանագրել որեւէ քաղաքական կամ ենթաքաղաքական գործընթացի արդյունքում մարդկանց կյանքը լավանո՞ւմ է, թե` ոչ: Իսկ դատաիրավական համակարգի, գերագույն ատյանի գործունեությանը վերաբերող խնդրի առնչությամբ հարցը հետեւյալն է` քաղաքացիների կյանքում որեւէ բան փոխվելո՞ւ է, եթե Հրայր Թովմասյանի տեղը եղավ Պողոս Պետրոսյանը կամ Վահե Գրիգորյանը: Եվ եթե փոխվելու է, ի՞նչն է փոխվելու: Տվեք այդ հարցի պատասխանը, եւ դրանից հետո կասեմ` Հրայր Թովմասյանը պե՞տք է հեռանա, թե` ոչ: Այն, որ Հրայր Թովմասյանն այդտեղ պետք է չլիներ, դրա մասին խոսել եմ բոլոր ժամանակներում, այդ թվում` այն ժամանակ, երբ տեղի էին ունենում քննարկումներն ու քվեարկությունները: Բայց դա մի կողմ թողնենք, որպես նախկին իշխանության դեմ պայքարող մարդ, հիմա հարց եմ տալիս` եթե ՍԴ-ն համարվում է նախկին իշխանության մնացորդ, ու դա էլ փոխվեց, ինչ-որ մի բան շահելո՞ւ է հայաստանցին: Թող հիմնավորեն այդ տեսանկյունից: Տակտիկական սխալը գործող իշխանությունների այն է, Հրայրին փոխելու լոբբինգով զբաղված  մեր գործընկեր իշխանական պատգամավորները չեն հիմնավորում, որ փոխենք, ինչ կլինի: Եվ, ի վերջո, սա կապված է մեկ քրեաքաղաքական իրադարձության հե՞տ, թե՞ առհասարակ:

ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ

«ՄԵՆՔ ԳՈ՞Հ ԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎՈՒՄ Է ՄՈՄԻՑ ՄԱՆԻԿԵՆԻ ՀԵՏ»

Անդրադառնանք նաեւ արտաքին քաղաքականությանը. նախորդ շաբաթվա գլխավոր թեման Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցն էր: Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքներ ունեցավ Հայաստանն այս այցից, բացի այն, որ որոշակի շրջանակ շատ գոհ էր, որ Փաշինյանը լուսանկար ունեցավ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի հետ

Ո՞վ է սրա տերը

Ես էլ շատ գոհ էի այն մտքերից, որոնք հռչակվեցին, այն նպատակներից, որոնց իրագործման համար կազմակերպվում էր այդ ամենը, եւ այն արդյունքից, որը կարող էր լինել, բայց չգիտեմ` եղավ, թե` ոչ: Բայց դե տեսեք էլի, անընդհատ ես փորձում եմ հիմնավորել իմ նախկին ընդդիմադիր գործունեությունը եւ ներկայիս աջակցելու պատրաստակամությունը` աստիճանաբար, հետզհետե, քայլ առ քառ կուրացող եւ ավանսով տրվող հավատով, բայց եկեք ու մի համաձայնվեք ասածիս հետ` ախր, մենք գո՞հ ենք, որ մեր երկրի դե ֆակտո ղեկավարը լուսանկարվում է մոմից մանիկենի հետ եւ հրապարակում է լուսանկար` «ԱՄՆ  նախագահի եւ առաջին տիկնոջ հետ» վերտառությամբ: Բա լավ, ես հիմա ինձ ինչպե՞ս համոզեմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում: Եվ հետո` ծախսերի մասին խոսակցությունները ձեզ հայտնի են, վարչապետի խոսնակի կողմից հիմնավորված մասը կազմեց, եթե չեմ սխալվում, 340-ից ավելի հազար դոլար, մինչդեռ խոսում են 800 հազարից մինչեւ մեկ միլիոն դոլար ծախսերի մասին: Կարելի՞ էր դա անել, ի՞նչ տվեց մեզ դրա արդյունքում: Հայաստանը, լինելով ՄԱԿ անդամ 200 եւ ավելի երկրագնդի վրա գոյություն ունեցող սուվերեն պետություններից մեկը, ճիշտ է, շատ ավելի ուժեղ, բայց միջազգային հանրության եւ իրավունքի տեսանկյունից նույն կարգավիճակն ունեցող պետության նահանգի հետ հավասարեցվեց: Սա է՞ր արդյունքը: Մի ընկերական զրույցի ժամանակ, երբ միասին քննարկում էինք նախկին իշխանության դեմ պայքարելու ավելի արդյունավետ եւ զուգահեռ տարբերակներ, այդ ժամանակ դեռ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասացի` Նիկոլ ջան, բայց որ դու էլ ես խաբել է էս ժողովրդին, էդ արդեն վերջն է լինելու: Ես այս ամերիկյան այցից հետո հիշեցի այս խոսակցությունը: Չեմ ասում, որ վարչապետը սխալ բաներ է ուզում անել կամ անում է, ասում եմ` անընդհատ սխալներ են ստացվում: Լավ, ինչպե՞ս օգնենք այս մարդուն, որպեսզի չսխալվի:

​​​​​​​«Սերժ Սարգսյանն այսօր մերժեց պոպուլիզմին եւ պոպուլիստներին». Վահան Բաբայան

Կարծում եք` վատ խորհրդականնե՞ր ունի:

Չգիտեմ, եթե ունի խորհրդականներ, ապա կարող է դրանք վերանայման անհրաժեշտություն ունեն: Բայց որ կառավարության, հենց վարչապետի կադրային քաղաքականությունը չափազանց անորակ է, դրա մասին հայտնի է, ու ինքն էլ խոստովանեց իմ հարցին պատասխանելիս դեռեւս մեկ տարի առաջ, երբ կես տարի էր պաշտոնավարել: Եթե հիշում եք, ասաց` այո, դա խնդիր է, ունենք կադրերի խնդիր, մարդիկ չեն արդարացնում իրենց: Դե, այսօր ունենք այն, ինչ ունենք:

ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԵԱՏՄ-ՈՒՄ»

Երեւանում այսօր տեղի կունենա ԵԱՏՄ գագաթաժողովը: Ձեր գնահատմամբ` որքանով է այսօրվա Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ընկալելի ՌԴ-ի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համար:

Իսկ ի՞նչ է նշանակում հարաբերություններ մեկ այլ պետության, միջազգային միավորման հետ կամ այդ միավորմանն անդամակցելու արդյունավետություն: Սա նշանակում է օգուտներ եւ հասույթներ սեփական պետության, հետեւաբար` ժողովրդի համար: Հիմա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով` նոր իշխանությունների մեկուկես տարվա պաշտոնավարման կտրվածքով ռազմավարական գործընկեր ՌԴ-ի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ հարաբերությունների հետեւանքով ինչ ունենք. Լարսի անցակետում անընդհատ խոչընդոտներ, այդ թվում` այս օրերին դուք տեսեք, թե ինչ է այդտեղ կատարվում, «Հարավկովկասյան երկաթգծի»` «Ռուսաստանի երկաթուղիների» դուստր ձեռնարկության դուրս բերում ՀՀ-ից, գազի գնի թանկացում, հիմա էլ երկրորդ անգամ գնի բարձրացման մասին խոսակցություններ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի` Հայաստանի համար սահմանված ժամկետում  չպաշտոնավարում: Տեսնենք, թե ինչ կտա այսօրվա ԵԱՏՄ գագաթաժողովը, հուսամ` այն տեղի կունենա հավուր պատշաճի, եւ օրակարգը կսպառվի: Տեղի կունենա՞ն  բանակցություններ, այդ թվում` ցավոտ հարցերի եւ խնդիրների շուրջ, կտեսնենք: Իսկ ինչպես են այդ հարաբերությունները կամ դրանց փոփոխությունն անդրադառնում մեր անվտանգության խնդիրների վրա: Տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք հուշում են, որ մի օր մեր պետության բոլոր դռները թակելու են կամ մի օր այն փորձելու են  կոտրել: Մենք մեզ ապահովագրո՞ւմ ենք, այդ թվում` դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, սրանք բոլորը հարցեր են:

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԿԴԻՄԻ՞ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ձեր խոսքում նշեցիք, որ շատ վաղուց զգուշացրել եք Նիկոլ Փաշինյանին, որ եթե խաբեց ժողովրդին, սա արդեն վերջն է լինելու: Հիմա վե՞րջն է, թե՞ ելք կա:

Տեսնենք, տեսնենք, դեռ տեսնենք...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА