o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

01.10.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ըստ մի շարք աղբյուրների, իշխանական վերնախավը պարզ գիտակցելով, թե ինչ աղմուկ է առաջ գալու այն պահին, երբ պաշտոնապես շրջանառության մեջ կմտնի գալիք տարվա համար նախատեսված գազի գինը եւ, դա կանխելու որեւէ գործուն տարբերակ չունենալով, որոշել է գնալ տոտալ քարոզչական-մանիպուլյացիոն ճանապարհով՝ պատասխանատվությունն այլոց վրա գցելու համար:

Չորս «հայկական» ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակում

Նախ հիշեցնենք, որ համաձայն շրջանառվող հրապարակային լուրերի, գալիք տարվա համար ՌԴ-ն ներկայիս 165-ի փոխարեն սահմանին գազի գինը կսահմանի 200-205 դոլար: Սակայն կան նաեւ այլ լուրեր, որ դա ներքին շեմն է, եւ նախնական առաջարկը կարող է լինել մինչեւ 215-220 դոլար: Ընդ որում, եթե նախապես ծրագրվածի համաձայն, այսօր Վլադիմիր Պուտինը ընդամենը երկու-երեք ժամով լիներ Հայաստանում եւ կարճատեւ մասնակցություն ունենա միայն ԵՏՄ նիստին, գազի գնի հարցը նրա հետ անգամ քննարկելու հնարավորություն չէր լինի: Սակայն ինչպես արդեն տեղեկացնելու առիթ ունեցել էիք, Փաշինյանի հետ հանդիպման հարցով մինչեւ Պուտինի այցից մեկ-երկու օր առաջ Մոսկվան դեռ վերջնական որոշում չէր կայացրել՝ սպասելով Երեւանից որոշակի ազդակների: Եվ միայն երեկ հայտարարվեց վերջնական որոշման մասին, որ հանդիպում կլինի, ինչը հուշում է, որ ազդակը դրական է եղել: Բայց դա չի նշանակում, որ գազի հարցով լուծում կլինի: Ըստ աղբյուրի, Փաշինյանը թեեւ հարցը կներկայացնի քննարկման, սակայն լուրջ սպասելիքներ չկան. ռուսական կողմը լուծում չտալով, դեռ կպահի այդ հաղթաթուղթը: Եվ քանի որ Պուտինի հետ հաջորդ հանդիպման հնարավորությունը Փաշինյանը կարող է ունենալ միայն դեկտեմբերին եւ էլի միջպետական կառույցների միջոցառումների շրջանակներում, կարող է առհասարակ գազի հարցով լուծումներ պարզապես չլինեն, եթե միայն կոնկրետ հարցերով Փաշինյանը չգնա ռուսների կողմից ընդունելի համարվող շրջադարձերի, այսինքն՝ Երեւանից Մոսկվա գնացած հիշատակված ազդակների գործնական կիրառման: Այսպիսով, վիճակը համարվում է անելանելի, եւ մնում է միայն ինչ-որ քավության նոխազ գտնել: Ամենահարմար «քարոզչական ֆիգուրանտը» նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր, եւ արդեն իսկ միացվել է ձայնապնակը, թե հենց նրա լոբբինգի արդյունքում կարող է գազը թանկանալ: Դե իսկ Կարապետյանն էլ, բնականաբար, գործում է «նախկին հանցավոր ռեժիմի հրահանգավորմամբ»: Մի խոսքով, էլի հարվածն ուղղելու են նախկիններին, միայն թե այս անգամ սովորականից էլ ապաշնորհ ձեւով: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում անգամ ամենավերջին դեռ պահպանված նիկոլամոլի մոտ էլ այս դեպքում հարց կծագի. գազի գնի որոշում կայացնողը Պուտինն է, եւ առնվազն տարօրինակ կլիներ մտածելը, թե նախկին վարչապետ Կարապետյանը ՌԴ նախագահի որոշումների վրա ազդելու լծակներ ունի: Առավել եւս, երբ խոսքը միջպետական հարաբերությունների մասին է: Իսկ ավելի շուտ, երեւի բոլորն են պարզ հասկանում, որ նման հարցերը պետք է լուծվեին Պուտին-Փաշինյան ձեւաչափով, եւ եթե նման ձեւաչափ պարզվի, որ պարզապես չկա, ապա այստեղ մեղավորներ փնտրելն էլ անիմաստ է: Չնայած` լավ է, որ գոնե Վերին Լարսում հայկական բեռնատարների 10-20 կիլոմետրանոց կուտակումների հարցում Կարապետյանին կամ նախկինում պաշտոն զբաղեցրած այլ անձի չեն մեղադրում:

РБК-ն բացահայտել է՝ որ երկիրը որքան է պարտք Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը, պարտապանների ցանկում է նաև Հայաստանը

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА