o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՂՐԻՄՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

01.10.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՂՐԻՄՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  

Սեպտեմբերի 20-24-ին Ղրիմում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի օրերը: Այդ առթիվ Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնել Ղրիմ` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ: Հայաստանի օրերի շրջանակում հայկական պատվիրակությունը, որի կազմում էին մշակութային, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, ղրիմյան մի քանի խոշոր քաղաքներում համերգային ծրագրերից, գիտական միջոցառումներից, պաշտոնական հանդիպումներից զատ, եղավ նաեւ մի քանի պատմական վայրերում, այդ թվում նաեւ Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում: Նախ հայաստանյան պատվիրակությունը միասնական աղոթք բարձրացրեց առ Աստված, օրհնություն ստացավ տեղի հոգեւորականից, ապա ծաղիկներ խոնարհեցրեց եկեղեցու բակում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրում:

Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին (Տեսանյութ)

 

ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՏԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՔԵՐ

«Խաչքարը, որը համալիրի կենտրոնական մասում է, կանգնեցվել է դեռեւս 1990 թվականին` որպես հուշաղբյուր` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերինե,- ծաղկեդրման արարողությունից հետո ներկաներին տեղեկացրեց Ղրիմի «Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունե կազմակերպության փոխնախագահ ՎԱՀԱՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ, ապա հավելեց. «Քանի որ միտք առաջացավ Ղրիմի բոլոր հայերի հանգանակությամբ 2015 թվականին կառուցել այս հուշահամալիրը, խաչքարը տեղափոխեցինք կոմպոզիցիայի կենտրոն, որը նախագծեցին մեր հայ ճարտարապետները»:

«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Ի դեպ, եկեղեցու եւ խաչքարի միջեւ ընկած տարածքում ժամանակի ընթացքում հայտնաբերվել է հայկական հին եկեղեցու հիմք. «Այս տարածքում մի մեծ հին ծառ կար եւ քանի որ չորացել էր, որոշեցինք հանել, եւ արդյունքում բացվեցին Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմքերը, որը, ամենայն հավանակությամբ, կառուցված է եղել 19-րդ դարի սկզբներին: Որոշեցինք, որ այդ հիմքը պետք է մնա որպես պատմական հուշ: Հանեցինք եղած հողը, վրան ապակի դրեցինք, որպեսզի տեսանելի լինի մեր հին եկեղեցին: Ասում են` դրանից առաջ էլ այստեղ եկեղեցի է եղել, բայց կոնկրետ ապացույցներ չկանե,- շեշտեց Վերմիշյանն ու տեղեկացրեց. «Ընդհանրապես Սիմֆերոպոլում եղել է 3 հայկական եկեղեցի, որից մեկը եղել է կաթոլիկ, մյուս երկուսը` հայ առաքելական: Այստեղ եղել է գերեզմանատան մատուռ, բայց, ինչպես բոլոր եկեղեցիները, այս մատուռը նույնպես սովետական ժամանակաշրջանում ոչնչացրել են: Հիմա աշխատում ենք, որ այն տարածքում` քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերադարձվի: Այդ եկեղեցուց մնացել է միայն մի շինություն` հոգեւոր դպրոցը, որը մինչեւ հիմա էլ պահպանվել է, բայց եկեղեցին չկա: Դեռեւս 2008 թվականին` Սուրբ խաչ վանքի 650 ամյակին, այստեղ եկավ Գարեգին Առաջին կաթողիկոսը, այդ եկեղեցու տեղում դրվեց խաչքար եւ օծվեց: Նախատեսված էր, որ այդտեղ պետք է կառուցվի Ղրիմի մայր տաճարը, բայց առայժմ այդ հարցը լուծված չէ, որովհետեւ եկեղեցու այդ տարածքում այժմ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների դպրոց է գործում, որը խնդիրներ է առաջացնում: Բացի այդ էլ, վերջին 5 տարիներին, այդ տարածքում երթեւեկությունն այնքան է շատացել, որ այնտեղ այլեւս եկեղեցի կառուցելն անիմաստ է, մեքենաների կայանելու տեղ չկա: Հիմա Ղրիմի կառավարության հետ բազմաթիվ խորհրդակցություններ են գնում, որպեսզի մեզ տարածք տրամադրեն մայր տաճարի  կառուցման համար: Մի քանի վայրեր առաջարկված են, սակայն առայժմ վայրը հստակեցված չէ»:

«Տավուշցիները, եթե գնահատեն մաքուրն ու ճիշտը, կընտրեն ինձ». Ա. Մութաֆյան

Վերմիշյանի փոխանցմամբ` եւս մեկ հայկական եկեղեցի էլ եղել է Սիմֆերոպոլի այժմյան կրկեսի տարածքում. «Ժամանակակից կրկեսի տեղում եղել է բավականին մեծ հայկական եկեղեցի, որը եւս քանդվել է սովետական ժամանակաշրջանում, եւ հայկական եկեղեցու հենց կոնտուրներով էլ կառուցվել է կրկեսի շենքըե:

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է

Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին կառուցվել է 1997 թվականին: Վ. Վերմիշյանը վստահեցնում է, որ եկեղեցին ժամանակավոր կառույց է, մինչեւ, որ հայ համայնքը կարժանանա ավելի մեծ տարածքի` եկեղեցու համար. «Առայժմ, այսպես ասած, «յոլաե ենք գնում: Այս տարի այստեղ ծառայության է անցել Տեր Ներսեսը, արդեն վերանորոգում է կատարվում եկեղեցում, վերանորոգվել է եկեղեցապատկան շենքը, ուզում ենք, որ նախ լինի եկեղեցուն կից հայկական դպրոց, որտեղ հայորդիները կսովորեն հայերեն, հայ գրականություն, հայ երաժշտություն, հայոց պատմություն: Բացի դա, կլինի հավաքատեղի մեր երիտասարդների համար, այնտեղ կանցկացնենք նաեւ դասախոսություններ` հայրենասիրական թեմաներով, նրանց կփորձենք ավելի հայեցի դաստիարակություն տալ` հայ առաքելական եկեղեցու, հոգեւոր, ինչպես նաեւ աշխարհիկ դաստիրակություն»:

«Պետք է միավորվել եւ խաղաղություն հաստատել նախկին ԽՍՀՄ պետությունների միջեւ»

 

ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆՆ Է ԳՏՆՎՈՒՄ ՍՊԵՆԴԻԱՐՈՎՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ

Եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի տարածքում գործում է նաեւ հին հայկական գերեզմանատուն, որտեղ թաղված են բավականին անվանի մարդիկ. «Այստեղ թաղված է հայ բանաստեղծ, մանկավարժ Գեւորգ Դոդոխյանը, որի գերեզմանն անհայտ է: Թաղված է նաեւ հայտնի բանաստեղծ Անոպրիոս Անոպրյանը: Այս հին հայկական գերեզմանատանն է գտնվում նաեւ Սպենդիարովների դամբարանը` ամբողջ Սպենդիարովների ցեղն այստեղ է թաղված: Ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգից տեղափոխված է Ալեքսանդր Սպենդիարովի եղբոր` Լեոնիդ Սպենդիարովի աճյունը: Նա շատ հայտնի երկրաբան էր, որի անունով մինչեւ այսօր կա միջազգային մրցանակ: Իսկ Ալեքսանդր Սպենդիարովը` Սպենդիարյանը, ինչպես գիտենք, թաղված է Երեւանում` Օպերայի եւ բալետի թատրոնի բակում: Ժամանակին` 1994-95 թվականներին անցկացրինք այս հին հայկական գերեզմանատան փաստաթղթավորումը եւ հայտնաբերեցինք ամենահին` 1840-ական թվականների գերեզման, հետաքրքիրն այն էր, որ այդ գերեզմանը, ամենյան հավանակնությամբ, եղել է հոգեւորականի, կամ ինչ-որ մի գործչի, որի անունը մեզ չի հասել: Նրա շիրմաքարը բացված գիրք է, որտեղ գրված է այժմյան ՀՀ օրհներգից մի քանի տող` Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի... Մեզ համար դա հայտնագործություն էր, փաստորեն այն  ժամանակ էլ արդեն մարդիկ գիտեին Միքայել Նալբանդյանի այդ բանաստեղծությունը եւ օգտագործում էին նույնիսկ շիրմաքարերի համար»,- եզրափակեց Ղրիմի «Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունե կազմակերպության փոխնախագահ Վահան Վերմիշյանը:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА