o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզպետարանում

01.10.2019 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Լարված իրավիճակ՝ Արարատի մարզպետարանում

Երեկվանից Արարատի մարզի Նորաշեն համայնքում և մարզկենտրոն Արտաշատում լարված իրավիճակ է: Նորաշենի որոշ բնակիչներ և արդեն նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանը բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզպետարանի առջև՝ պահանջելով մարզպետ Գարիկ Սարգսյանից չեղյալ համարել Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը և նրան վերականգնել իր պաշտոնին:

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել․ «Ժողովուրդ»

Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց, ինչից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանին: 

Բնակիչներից մեկը նշեց, որ համայնքապետին իրենք են ընտրել և դժգոհություն չունեն: Համայնքապետին ընտրելու կամ հեռացնելու խնդիրը գյուղինն է և ոչ մի վերին ատյան չպետք է խառնվի այս հարցին: 

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշում է կայացրել, երբ Գրիգորյանը արձակուրդում է գտնվելիս եղել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА