КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ABC-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ երկու արարքներն է համարում իր կյանքում ամենահամարձակը:
Քլինթոնն ABC-ի «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման ընթացքում ներկայացրել է իր նոր՝ «Գիրք համարձակ կանանց մասին» (The Book of Gutsy Women) հեղինակային գիրքը:
Հարցին, թե որն է եղել կյանքում նրա ամենահամարձակ որոշումը, Քլինթոնը պատասխանել է. «Կարծում եմ՝ անձնական կյանքում ամենահամարձակ որոշումն ամուսնությունս պահպանելու որոշումն էր, իսկ հասարակության մեջ, քաղաքականության մեջ՝ նախագահի թեկնածություն առաջադրելը»:
Հիլարի Քլինթոնի ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, ԱՄՆ 42-րդ նախագահն է։ 1998 թվականին հանրությանը հայտնի դարձավ Սպիտակ տան պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու հետ նրա սեռական կապի մասին: Սկանդալի կիզակետում պետության ղեկավարին հազիվ է հաջողվել խուսափել պաշտոնանկությունից: